Ինչպիսի՞ հրապարակումներ է անում երգչուհի Լիլիթ Կարապետյանը վերջին շրջանում․«Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ»

Հավերժ երիտասարդ երգչուհիներից Լիլիթ Կարապետյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է սոցհարթակում։ Նա տարբեր առիթներով թեմատիկ տարատեսակ հրապարակումներ է անում՝ կից տեղադրելով նաև իր լուսանկարները։

Մեկ տղա զավակ ունեցող երգչուհին ապրիլյոթյան գեղեցիկ առիթով գրել էր հետևյալը․ «Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի, և մայրությունը միակ աստվածային բանն է, որն աթեիզմ չի ճանաչում: Սիրելիներս, շնորհավորում եմ ամենագեղեցիկ տոնի առթիվ»։

Երգչուհին լուսանկարային շնորհավորանքով նշանավորել էր նաև Զատկի տոնը։ Նա տեղադրել էր իր և որդու համատեղ լուսանկարը։ Իսկ մինչ այդ մեկ այլ հրապարակմամբ իր մեծ ափսոսանքն էր հայտնել լեգենդար Կոմանդոսի մահվան առիթով։

Լիլիթ Կարապետյանի վերջին հրապարակումը բարության և մեծահոգության մասին է։ Նա, տեղադրելով իր լուսանկարներից մեկը, մեջբերել է Էշլի Բրիլիանտի հետևյալ միտքը․ «Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ,նրանք դրա կարիքն ամենից շատ ունեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ