Ինչպես հայտնի է, Civic.am-ի ձեռքում է հայտնվել Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության ծրագիրը:
Անդրադառնալով փուլային այդ ծրագրին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երդվում եմ, շրջանավարտների Վերջին զանգի ծրագիրն ավելի լուրջ է, խոստումնալից ու իրատեսական։ Փողը շատ հարց կարող է լուծել, բայց ոչ ամեն ինչ։ Մոռացեք փողով հեղաշրջման մասին։ Այս թափառաշրջիկների խմբի հովանավորներին հարց` հերիք չի՞ փողը քամուն տաք, եկեք մի քանի սոցիալական ծրագիր հովանավորեք, եթե այդքան սրտացավ եք։
Դուք սրտացավ չէ, դուք գլխացավ եք։
Անտաղանդն ամեն ինչումա անտաղանդ։ Էս խելացնոր հոգեվարքային ցնցումները մի բանի մասին են խոսում ` իշխանության հետ ոչ մի կոմպրոմիսային առաջարկ չի աշխատում։
Հեղաշրջման պլանում ամսաթվեր տեսա, մի երկու բան հիշեցի մեր ընդդիմադիրների խոսքերից`«շուտով կոչնակը կհնչի», «եկեղեցին պիտի զանգերը հնչեցնի», «չի կարելի սպասել մինչև հերթական ընտրություն», «բան չմնաց սրանց, հեսա», «ամառը թեժ է լինելու», «արթուն ենք», «զարթուն ենք», «զարթիր լաո», «հետհաշվարկը սկսած է», «միասին համով է» և այլն։
Այ այս վերջինի հետ համաձայն եմ, իրոք որ, հետհաշվարկն սկսված է, դուք գնալու եք ու մինչև վերջ եք գնալու։
Աստված առաջ ։
Մի բան էլ, այս դրսից կառավարվող խումբը չի ուզում ու չի կարող սպասել հերթական ընտրություններին, քանի որ իրենք իրենց անտիռեյտինգի մասին իրական տոկոսները գիտեն ու հատուկ սարքի կարիք կա։ Ի՞նչ է պետք անել ապա։ Միանշանակ խաթարել ներքաղաքական կյանքը, քանի որ սահմանին կարծես հանգիստ է, ու ոչ մի բայղուշական ծրագիր ոնց որ իրականություն չի դառնում։ Անգամ կաթողիկոսի ու սրբազանների անեծքը չի օգնում»։
Civic.am-ի հրապարակած «Ընդդիմության հեղաշրջման պլանը»՝ ստորև.







