Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Երբ վաղուց բանը բանից անցել է ու սեփական քոքամաշության ականատեսն ու լուռ վկան ես դառնում
Երբ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրութունների քարոզարշավի ժամանակ որպես այդ ընտրություններին մասնակցող դաշինք ու թեկնածու պահանջում, զգուշացնում էինք զանգվածաբար ընտրակաշառք բաժանելու ու այլ հակաօրինական եղանակներով կամպանիա վարելու հիմնավորումներով չթողնել, գրանցումից զրկել հացագործներնով լցված, հանցագործության հակումներով, ժողովրդավարական կարգերին ձեռնոց նետած ու տակավին նետող երկու ուժերին, դրա մասին ԿԸՀ դիմում էինք ուղարկում, իսկ ԿԸՀ-ն չէր բավարարում դա, գիտեինք, թե ինչ ենք ասում․․․
Ավաղ, ՔՊ-ն ու իշխանությունը այն ժամանակ էլ չլսեցին, թե ինչ էինք ասում․․․․
Այդպիսի ուժերով «ընդդիմություն» խաղալը, այդպիսի ուժերին «հարգելի ընդդիմադիրներ» դիմելը որևէ կերպ չէր փոխելու Ազգային ժողովում քննարկումների մակարդակը, չին ուժեղացնելու ժողովրդավարությունն ու պետութունը, ավելին՝ այդպիսի ուժերը փաստարկները սպառվելուց հետո միշտ անցնելու էին հայհոյանքի, դիմելու էին բռունցքների, շշեր էին նետելու, ինչը տեսանք անցած շուրջ 4 տարիներին և այսօր։
ԱԺ-ում այսօրվա քաշքշուկներն ու «մենամարտերն էլ» զարմացնող չէին, քանզի այդ ուժերը մայրամուտ են ապրում, ու ավելի լավ դրա մասին իրենք գիտեն։ Ոչ միայն նրա պատճառով, որ բռնվել են սարսափելի արարքի՝ երկրորդ «հոկտեմբերի 27+մարտի 1» կազմակերպելու վրա, այլ որ Հայաստանի քաղաքական դաշտի օրինաչափությունները վկայում են, որ երբեմնի ընդդիմադիր բոլոր շարժումները մաշվել են ու մարել խորհրդարանում՝ 5 տարվա ընթացքում, ու հաջորդ ընտրություններում դուրս մնացել խորհրդարանից․․․
Այդ ճանապարհն անցան ԱԺՄ-ն՝ 1995-96թթ․ ընտրություններից ու զարգացումներից հետո, Արդարություն դաշինքը՝ 2003-2004թթ․ ընտրություններից ու զարգացումներից հետո, Ժառանգությունն ու ՀԱԿ-ը՝ 2012-13թթ․ ընտրություններից ու զարգացումներից հետո, և ինձ համար դեռ 2021թ․ տեսանելի է եղել, որ քոքահան ու քոքամաշ են լինելու նաև ՔՊ-ին «ձեռնոց նետած» նախկին նախագահների ուժերը․․․ Ուզեն, թե չուզեն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի օրինաչափությունները դրա մասին են։
Հայաստանի նախկին ղեկավարներից ընդամենը մեկն է կարողացել մոտ 10-ամյա ցիկլից հետո վերադառնալ իշխանության՝ Կարեն Դեմիրճյանը, այն էլ Վազգեն Սարգսյանի հետ կնքված պակտի միջոցով, ինչը անցումագիտության շրջանակներում միակ հնարավոր մոդելն է մեր տիպի երկրներում։ Մնացած դեպքերում՝ 10 ամյա ցիկլից հետո նախկին նախագահները ինչ-որ չափով վերադարձի ռեսուրս են ստեղծել հանրության շրջանում, բայց չեն վերադարձել՝ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, քանի որ այդպիսին է անցումային երկրի քաղաքական կյանքի տրամաբանությունը, եթե հատկապես նրանք 1999 թվականի հանգույն չեն գնում կամ չունեն Դեմիրճյան-Սարգսյան պակտի ռեսուրսը․․․ Այժմ, տեսականորեն Սերժ Սարգսյանի հերթն է, բայց դա էլ տեղի չի ունենա, քանի որ այլևս հիբրիդային ռեժիմ չէ, որ այս ամենը քննարկենք տրանզիտոլոգիայի օրիանաչափությունների տեսանկյունից․․․
Այնպես որ՝ խորհրդարանական ընդդիմությունը գիտակցում է, որ ինքը հեռանում է խորհրդարանից ու գալիք ընտրություններում այնտեղ չի լինում։ Եթե իշխանությունները հնչեցնում են ահաբեկչության կանխված ակտի նրանց իրավական դատավճիռը, ապա Ռուսաստանն էլ օրը ցերեկով ու բացահայտ է դնում նրանց տապանաքարը՝ Սամվել
Կարապետյանին հռչակելով նոր ուժ ու նոր ֆավորիտ-խաղացող, դրանով թաղելով հներին, որոնց վրա խաղադրույք էր կատարում անցած 4 տարիներին։
Այնպես որ՝ այսօր խորհրդարանում կատարվածը մեկ բացատրություն ունի․ նրանք գիտակցում են, որ խորտակվում են, դուրս են գրվում քաղաքականությունից, և ունեին մեկ նպատակ՝ իշխող կուսակցությանը սադրելով բերել իրենց՝ խուլիգանի հարթություն ու ստեղծել հավասարության նշան, վերջին հայհոյանքները տալ իշխանությանը տապալման համար․․․
Ու այս նկարը շատ խոսուն է, երբ 2021թ․ հիմնական «ընդդիմադիր» ֆավորիտի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից մի ժամանակ իրավահաջորդ պատկերացված Լևոն Քոչարյանը մի կողմից դիտում է իրենց նավի փլուզումը, մյուս կողմից՝ իհարկե վախեցած ապավինել է կանանց մատյան գնդի պաշտպանությանը, քանզի բանը բանից անցել է ու շատ վաղուց․․․
Այնպես որ՝ ոչինչ զարմացնող չէր․․․

