Սարգիս Գրիգորյանը հրապարակմամբ է հանդես եկել և պատմել է կնոջ՝ Մանո Գրիգորյանի ծնողների մասին։ Դերասանը կից գրառման մեջ ներկայացրել, որ նրանք անչափ կարևոր մարդիկ են իր կյանքում։

Նշել է՝ անսահման հարգում և սիրում է նրանց։ Դերասանը գրել է․ «Կան մարդիկ, ովքեր ընտանիքիս համար ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԵՆ… ԹՈՄ և ՀԱՍՄԻԿ ՍՎԱՋՅԱՆՆԵՐ…Մանոյի ծնողներն են:

Հարգում և սիրում են անսահման շատ: Նրանք անգնահատելի հոգատարություն, նվիրվածություն և սրտացավություն են ցուցաբերել մեր ընտանիքի հանդեպ: Երբ ծնողներս մահացան, այս հրաշք մարդիկ ինձ խոսք տվեցին՝ երեխաներիս կրկնակի սեր և ուշադրություն տալ, որ գոնե ինչ-որ չափով լրացնեն բացակա տատիկի և պապիկի տեղը:

Շնորհակալ եմ և երախտապարտ: Այսօր Թոմի ծննդյան օրն է` մեր պապիկի: Շնորհավոր լավ մարդ, հոյակապ հայր, սիրող ամուսին, ամենաուշադիր պապիկ և կարգին աներ:

Երկար և առողջ ապրես մեր ՍՎԱՋՅԱՆ ՋԱՆ: Համոզված եմ՝ եթե ծնողներս ողջ լինեին, ապա նույնը կասեին: Հարգանքներով քո որդի Սարգիս»։
