Ճանաչված բլոգեր Էվելինա Խանոյանը վերջապես հանրայնացրել է իր ամուսնության օրը։ Ինստագրամում նա հրապարակել է հարսանյաց զգեստների լուսանկարներ՝ գրառմամբ՝ «Պատրաստ եք տարվա նորությանը»:
Այնուհետև Էվելինան կիսվել է տեսանյութով՝ նշելով, որ ընտանեկան կարևոր օրը կկայանա 06.09.2026-ին։ Կից նա ավելացրել է նաև հումորային և ոգևորիչ մեկնաբանություն՝ «և թող սկսվեն գժական պատրաստությունները»։
Հետևորդներն անմիջապես ակտիվ արձագանքել են՝ շնորհավորանքներ և տոնական բարեմաղթանքներ հղելով՝ հայտնելով, որ անհամբերությամբ են սպասում այդ ուրախ օրվան։
