Ես 62 տարեկան եմ…օրեր առաջ ամուսինս այնպիսի բան ասեց, որ տեղս չեմ գտնում…չգիտեմ, ինչպես վարվեմ

Ես 62 տարեկան եմ…օրեր առաջ ամուսինս այնպիսի բան ասեց, որ տեղս չեմ գտնում…չգիտեմ, ինչպես վարվեմ

Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի: Իսկ հիմա ամուսնալուծվում ենք: Ես 62 տարեկան եմ, իսկ նա 68:

Մեր երեխաները վաղուց առանձին են ապրում: Ամանորը մեզ հետ դիմավորելուց հետո, հաջորդ օրը նորից գնացին, իսկ ամուսինս ասաց, որ ինքը պիտի գնա գյուղ՝ հոր ու մոր գերեզմանին այցելելու:

Նա տուն եկավ միայն 8 օր անց և ասաց, որ հեռանում է: Պարզվեց, որ վերջերս համացանցում գտել էր իր նախկին սիրուն, ով ապրում է հենց այդ գյուղում, ում հետ նրանք հանդիպում էին 40 տարի առաջ:

Այդ կինը նրան ասել էր, որ զբաղվում է չինական բժշկությամբ, և կարող է նրան բուժել, բացի այդ կկիսի նրա հետ իր 3 սենյականոց բնակարանը, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է միայն ամուսնալուծության մասին վկայող փաստաթուղթը:

Ես, բնականաբար, որոշեցի հենց այնպես չհանձնվել, ասացի, որ չեմ ստորագրի ոչ մի բան: Իսկ ամուսինս ավելի զզվելի կերպ վարվեց. նա դիմեց դատարան՝ պահանջելով ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ամուսինս նոր արկածներ է փնտրում, բայց չեմ հասկանում այդ կնոջը. ինչո՞վ պետք է մտածի 66 տարեկան կինը, որ ցանկանա ընտանիքից կտրել այդ տարիքի տղամարդուն: Ես չգիտեմ, գուցե նրան ինչ-որ բան են խմեցրել: Այդ կինը նույնիսկ թույլ է տալիս, որ ամուսինս օրական 100գ ալկոհոլ խմի, որպիսի ցույց տա, որ լիովին իր կողմից է: Բայց նրան հակացուցված է ալկոհոլը…

Ես նրան մի քանի անգամ փորձել եմ համոզել վերադառնալ տուն, բայց ապարդյուն:

35 տարի միմյանց կողքի ապրելը՝ կատակ չէ, չեմ կարողանում առանց նրա:

Չգիտեմ, ինչպես վարվեմ, հանգիստ թողնեմ նրան թե փորձեմ ազդել երեխաների միջոցով…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ