Բարի երթ ու խաղաղ ծառայություն, հայրենիքի՛ պահապաններ. Մարտունիում ևս մեկնարկեց ձմեռային զորակոչը

Այսօր Մարտունի համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը։ Զինկոմիսարիատի դիմաց հավաքվել էր հոծ բազմություն։ Զորակոչիկներին դեպի Հայոց բանակ էին ճանապարհում նրանց հարազատները, ընկերները, ծանոթները։

Զորակոչիկների հետ կայացել է հանդիպում, որը Տերունական աղոթքով սկսել է Մարտունու հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը. Տեր Հայրը երիտասարդներին ուղղել է օրհնանքներ և խրատներ։

Ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 29-ը։

«Բարի երթ ու խաղաղ ծառայություն, հայրենիքի՛ պահապաններ»։

 

     

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ