Այս կնոջ անունն է Դիդի Պերրի:
Նա, ինչպես և շատ կանայք, տխրում է, որ արդեն տարիքով մեծ է: Սակայն Դիդիի համար կարևոր է ոչ թե գեղեցկությունը կամ տղամարդկանց կողմից ուշադրությունը, այլ այն, որ այլևս չի կարողանա երեխա ունենալ:
Դիդին իսկապես զարմանալի կին է: 50 տարեկանում նա հասցրել է ծննդաբերել 8 երեխա, 3-ին՝ իր համար, իսկ 5 երեխաներին էլ այն ընտանիքների համար, որտեղ չէին կարողանում փոքրիկ ինքնուրույն ունենալ:
Սակայն ամենազարմանալին այն է, որ Դիդին անում էր դա ոչ թե գումարի համար կամ հանուն ուրիշներին օգնելու…պարզապես նրան դուր է գալիս լինել հղի:
Երբ Դիդիի դուստրը դարձավ 16 տարեկան, կինն արդեն հոգեպես պատրաստվում էր տատիկ դառնալուն: Սակայն նա այն քչերից մեկն է, ով կարող էր ծնել ուրիշի երեխային և երջանկացնել այդ ընտանիքին:
Փոխնակ մայր լինելու առաջին փորձից հետո Դիդին որոշեց, որ շարունակելու է այդ գործը:
Արդյունքում նա երջանկացրեց 5 ընտանիքի: