2025 թվականը խառն ու հագեցած էր շոուբիզնեսյան աշխարհում։ Հայտնիներից շատերը գտան իրենց երջանկությունը, մյուսները՝ կորցրին, ոմանք վայելեցին ծնող լինելու բերկրանքը, ոմանք՝ փորձությունների միջով անցան։
Starnews.am-ը ամբողջ տարվա ընթացքում եղել է շոուբիզնեսյան գլխավոր իրադարձությունների կենտրոնում՝ ներկայացնելով հավաստի ու էքսկլյուզիվ նորություններ։ Այժմ առաջարկում ենք վերհիշել 2025 թվականի շոուբիզնեսյան ամենահետաքրքիր պահերը։
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցնող տարին լի էր հարսանիքներով։ Տարեսկզբին իրենց սիրելիների հետ ամուսնացան Լևոն Մկրտչյանն ու Ռոզա Դավթյանը։


ԱՄՆ-ում իր դստերը՝ Էլինային ամուսնացրեց նաև պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։

Տարվա, թերևս, ամենաանսպասելի հարսանիքը Խորեն Լևոնյանինն ու Էմմա Ազիզյանինն էր։ Սա Խորենի երրորդ ամուսնությունն է։ Ի դեպ՝ Էմմայի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ նրանք արդեն փոքրիկի են սպասում։

Սոֆի Դևոյանի հարսանիքն էլ կարող ենք համարել ամենաքննարկվածներից մեկը։

Տարեվերջյան հարսանեկան տրամադրությունն էլ ապահովեցին Արամ Ասատրյանն ու Աննան, Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը։


ԾՆՈՒՆԴՆԵՐ
Մի շարք հայտնի ընտանիքներում էլ իսկական ուրախություն եկավ՝ երեխաներ լույս աշխարհ եկան։ 2025-ին առաջին անգամ մայրացան Եվա Զոհրաբյանն ու Եվա Բաղդասարյանը, երրորդ երեխային լույս աշխարհ բերեցին Շուշաննա Թովմասյանն ու Լուսինե Թովմասյանը, հայր դարձավ Վարդան Սարգսյանը։





ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
Շոուբիզնեսյան անցնող տարին աչքի ընկավ նաև սկանդալներով։ Գլխավոր սկանդալը, միանշանակ, Անդրեի և Անի Օհանյանի բաժանումն էր։ Անին Անդրեին մեղադրում է բռնության մեջ։

Տարիների լռությունից հետո սկանդալով հետ եկավ նաև Մարի Պետրոսյանը՝ հայտնելով, որ տևական ժամանակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։

Starnews.am-ը շարունակելու է ամենօրյա ռեժիմով լուսաբանել ու բացահայտել շոուբիզնեսյան աշխարհի ամենահետաքրքիր, սկանդալային ու կարևոր իրադարձությունները՝ հուսալով, որ հաջորդ տարին կնշանավորվի միայն դրական լուրերով, ջերմ պահերով ու խաղաղ ընթացքով։
