Նունե Եսայանը մասնակցել է մի հարցազրույցի, որի ձևաչափն է խոսել և տեղեկություններ հայտնել իր կատարած գնումներից, ինչքան գումար է տրամադրում հագուստներին և պատմի ամենաէժան ու ամենաթանկ հագուստների մասին՝ նշելով արժեքը։

Եվ ահա Նունե Եսայանը հնարավորինս անկեղծ պատմել է իր նախասիրություններից և խոսել հագուստների և դրանց արժեքների մասին։

Երգչուհին ամենաթանկ հագուստի մասին խոսելիս՝ շեշտել է, որ այն բեմական հագուստ է և արժի տասը հազար դոլար, իսկ ամենաէժան հագուստը՝ տասը դոլար է եղել։

Նունեն նաև հավելել է, որ իրեն բրենդները չեն հետաքրքրում։ Իր համար կարևոր է, որ հագուստը ճաշակով լինի և սազի։ Եթե հագուստն իրեն դուր գա, նա հաճույքով կկրի։

Այնուհետև հավելել է, որ առօրյայում կարողանում է իր հարդարմամբ զբաղվել և վերջերս էլ համաճարակով պայմանավորված շատ չի այցելում գեղեցկության սրահներ և գրեթե գումար չի ծախսում, իսկ համերգների ժամանակ իր վրա մի ամբողջ թիմ է աշխատում, սակայն արժեքը Նունեն դժվարացել է նշել։
