Ազատ զբոսնող առյուծ՝ Երևանի փողոցներում…լուսանկարներ

Ազատ զբոսնող առյուծ՝ Երևանի փողոցներում…լուսանկարներ

Կենդանասեր Արեգ Գինոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

-Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն կենդանին պահվում է Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան):

Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի:  Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞:

Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:

Վերջինս հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.

«Չեմ կարա ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ:

Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»: Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է:

Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ