Վթարի պատճառ դարձած, սեփական վթարը նկարահանած վարորդ — «գոնշիկը» նոր տեսանյութ է հրապարակել ու ծաղրում է Գագիկ Շամշյանին, որը նշում էր, որ իր պես վարորդնորին պետք է կալանավորել: Իրենից բավականին գոհ է, չի զգացվում, որ գիտակցել է իր արարքի լրջությունն ու հանրային վտանգավորության աստիճանը: Տեսանյութ ՝ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
19-ամյա «գոնշիկը» նոր տեսանյութ է հրապարակել ու ծաղրում է Գագիկ Շամշյանին (տեսանյութ)
