11 կմ բարձրության վրա ինքնաթիռում մարդկանց քանակը հանկարծ ավելացավ 1-ով

11 կմ բարձրության վրա ինքնաթիռում մարդկանց քանակը հանկարծ ավելացավ 1-ով

TK538 բորտ-ուղեկցորդուհիների թիմը ստիպված էր կերպարանափոխվել՝ դառնալով մանկաբարձուհիների անձնակազմ, երբ հղի կնոջ մոտ սկսվեցին ցավերը։

Դեպքերի այդպիսի շրջադարձի ոչ ոք չէր սպասում։ Կինը գտնվում էր հղիության 28-րդ շաբաթում, և նա նույնպես զարմացավ, երբ նրա աղջին անսպասելի որոշեց լույս աշխարհ գալ։ Համենայն դեպս, ինքնաթիռը, որը գտնվում է 11 կմ բարձրության վրա, այդքան էլ լավ վայր չէր ծննդաբերելու համար։

Բարեբախտաբար, բորտ-ուղեկցորդուհիներն անցնում են հատուկ դասընթացներ և միանգամից օգնության հասան։ Նրանց ո՛չ խանգարեց բարձրությունը, ո՛չ էլ բարդությունները։ Երբ նրանք նկատեցին, որ կնոջ մոտ ցավեր են սկսում, միանգամից հասկացան, որ նա արդեն ծննդաբերում է։ Եվ օգնությունը չուշացավ։Ծննդաբերությունն այդքան էլ հեշտ չանցավ, սակայն ամեն ինչ ավարտվեց բարեհաջող։ Լույս աշխարհ եկավ աղջիկ, ում անվանեցին Կադիժու։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պայմաններում և շուտ ծնվելով նա ամբողջովին առողջ ծնվեց։

Փոքրիկ Կադիժուն դարձավ այն հազվագյուտ երեխաներից մեկը, ում փաստաթղթերում նշված է, որ նա ծնվել է միջազգային տարածքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ