ՔԻՉ ԱՌԱՋ. Հայտնաբերվել է 6 դի. Ողբերգության մանրամասները

Անթալիայի ափին վերջին հինգ օրվա ընթացքում վեց դի է հայտնաբերվել:

Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին երկու դիերը՝ երեխայի և մեծահասակի, հայտնաբերվել են հունվարի 17-ին Ալանիայի շրջանում և Մանավգաթ քաղաքում, հունվարի 20-ին ևս երկու դի՝ Մանավգաթում և մեկը՝ Սերիկ քաղաքում։

Անթալիայում հայտնաբերված դիերը կարող են պատկանել Սիրիայից փախստականների, որոնք նավով մեկնել են Կիպրոս, սակայն դարձել են ուժեղ փոթորկի զոհ:

5-րդ մահացածը կարող է լինել ուսանողուհի Մերվա Ալմասին, որը անհետացել էր գրեթե երկու շաբաթ առաջ։ Այժմ Ստամբուլում բնակվող նրա ընտանիքը ժամանել է Անթալիա՝ փորձաքննության համար:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Անկարայում Լիբանանի դեսպանատունը հայտնել էր, որ դեպի Կիպրոս շարժված միգրանտներով նավ է խորտակվել, որում 90 ներգաղթյալ է եղել:

6-րդ դին հայտնաբերվել է հունվարի 21-ին՝ Անթալիայի Ակսու թաղամասի հինգաստղանի հյուրանոցի լողափում: Մահացածը տղամարդ է եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ