/Խ Ի U S 21+/․ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է կայծակը հարվածում միաժամանակ 3 անչափահասների
Պուերտո Ռիկոյի լողափին կայծակը հարվածել է երեք անչափահաս երեխաների։
Երեքն էլ հոսպիտալացվել են։
Պուերտո Ռիկոյի ոստիկանությունը հայտնում է, որ կայծակը հարվածել է հյուսիսային ափամերձ Իսաբելա քաղաքի լողափին վատ եղանակի ժամանակ՝ վիրավորելով երեք երեխաների, որոնցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ երեխաները, որոնց տարիքը տատանվում է 7-ից 12 տարեկան, միջադեպից հետո տեղափոխվել են մոտակա Ագուադիլյա քաղաքի հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ավագ երեխան գտնվում է ծանր վիճակում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: