Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ պատկերացում ունի գեղեցկության մասին: Գեղեցիկ թե տգեղ, գեր թե նիհար, բոլորը պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան:
Ցավոք, երբեմն վաճառասրահներում կարելի է հանդիպել կոպտության և անտակտության դրսևորումների:
Կինը մտավ հագուստի խանութ և զննելով տեսականին չգտավ իրեն անհրաժեշտ չափսի հագուստ: Նա խնդրեց աշխատակցուհուն օգնել իրեն: Աշխատակցուհին ոտքից գլուխ նայեց կնոջը և ասաց, որ իրենց խանութում հագուստ է վաճառվում միայն նրբագեղ կանանց համար, իսկ գեր կանանց համար ոչ մի հարմար բան չկա:
Եվ քմծիծաղ տալով առաջարկեց կնոջը գնալ մոտակա շուկան,միգուցե այնտեղ մի սավան գտնի իր «մսագունդը» ծածկելու համար: Կինը քաղաքավարի խնդրեց նման տոնով չխոսել, սակայն ամբարտավան վաճառողուհին, ասաց. «Եթե ինչ որ բան դուր չի գալիս, կարող եք լքել տարածքը»:
Կինը խիստ զայրացած խնդրեց կանչել ղեկավարին, իսկ վաճառողուհին շարունակեց կոպտել նրան, ասելով, որ ղեկավարը ամեն պատահածի հետ լեզու չի թրջում:
— Ես այստեղ եմ, — հանկարծ լսվեց տնօրենի ձայնը, — ես լսում էի ձեր զրույցը, — և դառնալով աշխատակցուհուն ասաց,
— պարզվում է, որ մոտակա շուկայում աշխատողուհու պահանջ կա, կարծում եմ այդ առաջարկը կհետաքրքրի, որովհետև այս խանութը այլևս ձեր ծառայությունների կարիքը չունի, այս խանութում հագուստ վաճառվում է բոլոր կանանց համար, բայց աշխատել այստեղ կարող են միայն բարեկիրթ և քաղաքավարի աշխատակիցներ, դուք ազատված եք աշխատանքից:
Իսկ կնոջը նա առաջարկեց խանութ գալ մեկ –երկու օրից, քանի որ խանութի տեսականին համալրվելու էր նաև մեծ չափսի հագուստներով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն