Նունե Եսայանը, ով հայկական գեղեցիկ ընտանիքի օրինակներից մեկն է, օրերս հարցազրույց է ունեցել և իր կյանքից հետաքքիր մանրամասներով կիսվել, ինչպես նաև հայտնել կյանքի ճիշտ արժեքների և իր անձի մասին։

Նունե Եսայանի ընտանիքում մեծանում են 2 երեխաներ, որոնց հետ երգչուհին սիրում է ժամանակ անցկացնել, պատրաստել նրանց համար և նրանց հետ համատեղ։

Նունեն անկեղծ զրուցել է սկեսուրի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ ամուսնու մայրիկի հետ հրաշալի հարաբերություններ ունի։

Նունեն հայտնել է նաև, որ սկեսուրը և ինքը շատ հարցերի շուրջ նույն մոտեցումը և մտածելակերպն ունեն։ Նրանք առ այսօր խնդիրներ չեն ունեցել, քանզի երկուսն էլ շատ հասուն մոտեցում ունեն միմյանց հարաբերությունների ձևավորման հարցում։

Սկեսուր մայրիկը մշտապես, բոլոր պարագաներում պաշտպանում է Նունեին, իսկ խորհուրդներով ավելի շատ հանդես է գալիս երգչուհու մայրիկը։ Հետաքրքիր հարցազրույցը ողջ մանրամասնությամբ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։
