Սա «Հոկտեմբերի 27»-ի ճանապարհ էր, որը պետք է վերջանար Ազգային ժողովում «Հոկտեմբերի 27» երկուսով. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Բագրատ (Վազգեն) Գալստանյանի գլխավորությամբ ծրագրված ահաբեկչական գործողություններ իրականացնելու մտադրությունը հովանավորել է այլ երկիր:

Ըստ նրա՝ արդեն նաև պարզ է դառնում, թե ինչով էր պայմանավորված Սամվել Կարապետյանի անհատական գաստորլը Երևանում. նա այս սցենարի մի կարևոր մասն էր:

Վերջինիս խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել Ռուսաստանի կողմից ծրագրված հիբրիդային պատերազմի մի մաս:

Մեհրաբյանը հիշեցնում է, իր բնութագրմամբ, փայտեգլուխ դաշնակի՝ Հրանտ Մարգարյանի հոխորտանքը, որ «Հոկտեմբերի 27-ը» պոռթկում էր և կարող է կրկնվել:

Սա «Հոկտեմբերի 27» ճանապարհ էր ուրվագծված և պետք է վերջանար Ազգային ժողովում «Հոկտեմբերի 27» երկուսով, կարծիք է հայտնում նա:

Քաղաքական գործիչը նաև նկատում է՝ Հայաստանում որքան նման հակաօրինական գործողություն է տեղի ունեցել, ուղղակի կամ անուղղակի Դաշնակցության անդամներ ներգրավված են եղել դրա մեջ, այդ թվում՝ ղեկավար կազմից. «Այս ամենը հիմք է, որ այդ կուսակցությունը փակվի, որովհետև չի տեղավորվում ժողովրդավարության գործընթացի մեջ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ