Հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ երգիչ Սարգիս Եղիազարյանը, կարծես թե, որոշել է բացել իր սրտի գաղտնիքները։ Երգիչն իր ինստագրամյան էջի «Story» բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որն իսկական իրարանցում է առաջացրել նրա հետևորդների շրջանում։
Լուսանկարում երգիչը սիրելիի ուղեկցությամբ է։
Թիկունքից արված ջերմ կադրը, երգչի կողմից տեղադրված սպիտակ սիրտ-էմոջին ու Սթինգի հայտնի «Shape Of My Heart» երգի ներքո արված հրապարակումը խոսում են ամեն ինչի մասին։
Սարգիսը նախկինում երբեք չի հանրայնացրել իր անձնական հարաբերությունները և մշտապես խուսափել է այս թեմայով հարցազրույցներից։
Սա առաջին դեպքն է, երբ երգիչը նման բացահայտ ակնարկ է անում իր կյանքում սիրելի էակի առկայության մասին։
StarNews-ի հետևորդները սկսել են ակտիվորեն քննարկել՝ ո՞վ է այդ խորհրդավոր աղջիկը։ Արդյո՞ք սա պարզապես նոր տեսահոլովակի կադր է, թե՞ Սարգիսը վերջապես գտել է իր երկրորդ կեսին և պատրաստվում է մեզ զարմացնել նոր նորություններով։
Մեզ մնում է միայն սպասել զարգացումներին և երգչի պաշտոնական մեկնաբանությանը։

