Չոր և մոխրագույն մաշկը, մազաթափությունը, փխրուն եղունգները, այտուցները, քրոնիկական հոգնածությունը քնկոտությունը և այլն վկայում են օրգանիզմում յոդի անբվարարության մասին: Եթե կնոջ օրգանիզմում յոդի անբավարարություն չկա, կնոջ աչքերը միշտ փայլում են և նա միշտ առույգ է ու ժիր: Յոդի անբավարարությունը վտագավոր է կնոջ օրգանիզմի համար, քանի որ վահանաձև գեղձի աշխատանքը մեծ կապ ունի թե արտաքինի և թե հորմոնալ համակարգի հետ: Երեխաների մոտ յոդի անբավարարության նշան են դպրոցական առաջադրանքները կատարելու ընթացքում չկենտրոնանալը, շուտ հոգնելը, լացկանությունը: Ստուգելու համար օրգանիզմում յոդի քանակությունը գիշերը քնելուց առաջ աջ ձեռքի նախաբազուկի արտաքին մասում յոդով երեք գիծ գծեք 10 սմ երկարությամբ:

Առաջին գիծը ուժեղ արտահայտված գույնով, երկրորդ գիծը՝ թույլ գույնով, երրորդը՝ շատ թույլ երևացող գույնով: Առավոտյան նայում ենք գծերին: Եթե օրգանիզմը յուրացրել է թույլ գույնով գիծը, ապա օրգանիզմում յոդի քանակը բավարար է: Եթե թույլ և միջին թույլ գծերից հետք չի մնացել, օրգանիզմը յոդի պահանջ ունի: Եթե երեք գծերից հետք չի մնացել, ապա դա նշանակում է, որ վահանաձև գեղձը չի աշխատում նորմալ ռեժիմով:
Հիշեցում. Եթե դուք տառապում եք հիպերթիրեոզով, ապա այս փորձը ձեզ համար չէ, ձեզ մոտ սրտի աշխատանքը կարագանա: Բուժում 1-ին գիշեր՝ յոդով ցանց ենք նկարում աջ ոտքի սրունքին 2-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ոտքի վրա: 3-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ձեռքի վրա: 4-րդ գիշեր՝նկարում ենք ձախ ձեռքի վրա: 5-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ոտքի վրա: 6-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ոտքի վրա: 7-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ձեռքի վրա:
Կարևորը ոչինչ չշփոթել և բաց չթողնել ոչ մի գիշեր: Եթե բաց եք թողել, ուրեմն կարող եք բուժումը վերսկսել միայն 2 շաբաթ հետո: Այս բուժումը պետք է անել աշնան-ձմռան շրջանում: Ամռանը խորհուրդ չի տրվում: Սպիտակ յոդ Յոդի մեջ լուծել մեկ-երկու հաբ ասպիրին, ստացվում է սպիտակ յոդ: Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում, որ մարմնի վրա երևա յոդի հետքը: Յոդի հետ կապված վերոնշյալ գործողությունները անել միայն գիշերը, իսկ եթե քսում եք ցերեկային ժամերին, ապա փողոց դուրս չգալ և խուսափել միջանցիկ քամիներից: Առավել հանգամանալից տեղեկատովություն ստանալու համար անրաժեշտ է դիմել մասնագետին:
