Ո՞վ է իրականում Տաթև Ասատրյանի ամուսինը․ Բացառիկ

Երգչուհի Տաթև Ասատրյանի կյանքը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա երկրպագուներին հետաքրքիր է ոչ միայն երգչուհու ստեղծագործական ուղին, այլև անձնական կյանքը, որը երկար ժամանակ փակ է մնացել շատերի համար։

Նարեկ Ստամբոլցյանը ոչ միայն Տաթև Ասատրյանի ամուսինն է, այլև նրա ստեղծագործական ճանապարհի կարևորագույն դերակատարներից մեկը։ Նա հանդիսանում է երգչուհու մի շարք երգերի հեղինակն ու պրոդյուսերը։

Զույգը ծանոթացել է դեռ այն ժամանակ, երբ Տաթևը ընդամենը 18 տարեկան էր։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Երգի պետական թատրոնում, որտեղ էլ սկսվել է նրանց համատեղ ճանապարհը՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ոլորտներում։ Նրանց միջև կա 7 տարվա տարիքային տարբերություն։

Երգչուհու խոսքով՝ այդ տարիներին իր միակ «կապիտալը» ձայնն էր։ Նա նաև նշել է, որ իր առաջին երգը գրել է հենց Նարեկը, և այն ստեղծելու համար նրանք ծախսել են ընդամենը 100․000 դրամ՝ այն ամենը, ինչ այդ պահին ունեին։

Տաթև Ասատրյանի խոսքերից պարզ է դառնում, որ Նարեկ Ստամբոլցյանի դերը նրա կայացման և հաջողությունների ճանապարհին իսկապես անուրանալի է՝ լինելով ոչ միայն կյանքի ուղեկից, այլև վստահելի ստեղծագործական գործընկեր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ