Շոկ, այն ինչարել է այս երեխան, շատ մեծահասակներ չէին էլ երազի

Շոկ, այն ինչարել է այս երեխան, շատ մեծահասակներ չէին էլ երազի

8-ամյա վունդերկինդ Լորան Սիմոնը Բրյուսելից (Բելգիա) ավարտել է ավագ դպրոցը և այժմ պատրաստվում է ընդունվել համալսարան: Բելգիայիդպրոցականը վեցամյա ուսումնական դասընթացը ավարտել է մեկուկես տարում և ամառային արձակուրդներից հետո մտադիր է քոլեջ ընդունվել:

Տղայի մայրը Հոլանդիայից է, հայրը `Բելգիայից: Լորան Սիմոնի IQ-ն 145 միավոր է: Նա արդեն 17-ամյա դասընկերների հետ ստացել է ավագ դպրոցի դիպլոմ:

Լորանն ասում է, որ իր սիրելի առարկան մաթեմատիկան է, նրա կարծիքով, այն ընդգրկում է մի քանի ոլորտներ՝ վիճակագրություն, երկրաչափություն, հանրահաշիվ:

8-ամյա տղան ամառային արձակուրդներից հետո մտադիր է ընդունվել ԲՈՒՀ: Նրա հայրը հուսով է, որ Լորանը կընտրի Բելգիայի կամ Հոլանդիայի որևէ համալսարան, սակայն վունդերկինդը առաջարկություններ է ստանում աշխարհի տարբեր երկրների համալսարաններից: Ամենայն հավանականությամբ, Լորանը կընտրի մաթեմատիկա կամ ֆիզիկա:

Երիտասարդ հանճարեղի հայր Ալեքսանդրը ասում է, որ իր որդին հետաքրքրված չի խաղալիքներով և ընդհանրապես այլ երեխաների հետ չի խաղում:

Վեց տարեկանում Լորանը ընդունվել է գիմնազիա Ամստերդամում և այնտեղ սովորել է բնական գիտություններ և մաթեմատիկա:

Ազատ ժամանակ Լորանը սիրում է կարդալ բժշկական գրականություն և լուծել տարբեր մաթեմատիկական խնդիրներ: Տղան ասում է, որ սկզբում ուզում էր դառնալ վիրաբույժ կամ տիեզերագնաց, բայց այժմ նա ցանկանում է իրեն նվիրել համակարգչային գիտությանը:

— Մենք աներևակայելի հպարտ ենք մեր որդիով: Սկզբում նա ստիպված էր դպրոցում հաղթահարել զուտ ֆորմալ խոչընդոտներ, այլապես կկարողանար ավելի վաղ ավարտել ուսումնառության դասընթացը,- ասում է տղայի հայրը ` Ալեքսանդր Սիմոնը:

Ակնհայտ է, որ ծնողները չեն խոչընդոտի Լորանի կարիերային, թեկուզ նա ընդամենը 8 տարեկան է:

— Եթե նա որոշի վաղն ատաղձագործ դառնալ, դա մեզ համար խնդիր չի լինի, միայն նա ուրախ լինի, — ասաց Ալեքսանդրը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ