Նշաններ, որոնք փաստում են, որ Ձեր մոտ առկա է վահանաձև գեղձի խնդիր․․․

Նշաններ, որոնք փաստում են, որ Ձեր մոտ առկա է վահանաձև գեղձի խնդիր․․․

Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք, ապա հավանա-կան է, որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:Մեր օրգանիզմը շատ փխ-րուն համակարգ է և օրգաններից որևէ մեկի խնդիրների առաջացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից են հորմոնները, որոնք կարևոր ազդեցություն ունեն տրամադրութ-յան և մարդու ֆիզիկական վիճակի վրա:Ինչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձը և ինչպես է այն գոր-ծում, կպարզենք այս նյութի միջոցով:

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությունը կոչվում է հիպոթիրեոզ:Հիպոթիրեոզի առաջացման պատ-ճառը աուտոիմուն հիվանդություններն ու ճառագայթային ազդեցություններն են:Վահանաձև գեղձի բորբոքում-ների պատճառը հաճախ դառնում են վարակները և յոդի պակասությունը: Մարդու օրգանիզմը ինքնուրույն չի կարողանում յոդ արտադրել,իսկ յոդի պակասությունից խուսափելու համար պետք է յոդի բարձր պարունակութ-յամբ մթերքներ օգտագործել:

Յոդ պարունակությամբ մթերքներից են` լորամիրգը, ելակը, ստիտակ լոբին, յոգուրտը և կարտոֆիլը: Ճիշտ սնունդի օգտագործումը նպաստում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը:Ընկճախտը, սրտի ան-բավարարվածությունը, կոման կարող են դառնալ հիպոթիրեոզը չբուժելու հետևանք:

Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակ-վում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշան-ներին, որոնք ուղարկում է մեր մարմինը:

Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.

Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
Դեմքի վրա հայտնված այտուցներ
Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
Ցրտին չդիմանալը
Հաճախակի փորկապություններ
Հիշողության կորուստ
Դաշտանի խանգարումներ
Ընկճախտ
Մկանային կծկումներ և ցավեր
Վերջույթների սառելը

Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարըս-տությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ