Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ զարմանք հայտնելով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Անկեղծ, քանի օր է մտածում եմ՝ ձեր փոքրիկ խմբակով ոնց կարողացաք #ДзерДзевов բարեհաջող «փուռը տալ» նորմալ, հարգանք վայելող հայ մարդուն, հայտնի գործարարին, ով միշտ փորձել է հնարավորինս հեռու մնալ քաղաքական խարդավանքներից ու բացասական չի ընկալվել հասարակության կողմից: Ու ինտենսիվ շարունակում եք դա անել:

Ինձ թվում է, ինքն էլ է հիմա իրեն այդ հարցը տալիս: Պատասխանն էլ երևի գիտի»,- գրել է Թունյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ