Հերթական բ.ակ փրկիչը․ առաջին դերերում է հայտնվել Տաշիր Սարկիսը

Հերթական բռակ փրկիչը…

Սամվել Կարապետյանի ձերբակալությունից և կալանավորումից հետո առաջին դերերում է հայտնվել նրա որդին՝ Սարկիս Կարապետյանը, ով ամեն օր խրոխտ ձայնով տեսանյութեր է հրապարակում ու հայտարարում, որ հաղթելու են:

Այս հայտարարությունները, եթե աներ մեկ ուրիշ մարդ՝ կհասկանայի, բայց Սարկի՞սը: Ախր տղա ջան, հլը մի հատ ապրածդ տես նոր խոսի էլի: 2022 թվականին, երբ 30 տարեկան էիր եկար ու դարձար ՀՀ քաղաքացի ու դա արեցիր մաքուր հաշվարկով, քանի որ, եթե ավելի շուտ դառնայիր, ասենք 26-ում, պիտի բանակում ծառայեիր, պատերազմին մասնակցեիր, բայց դե դու հո հասարակ մահկանացու չե՞ս, որ ծառայես հայոց բանակում:

Սիրելի ժողովուրդ սա դեռ սկիզբն է, Սարկիսը պատահական չէ, որ հենց 2022-ին դարձավ քաղաքացի, իսկ պատճառը նրանում է, որ այդ տարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսվեց պատերազմ ու Սարկիսը հաստատ չէր գնալու ու կռվեր ՌԴ-ի համար, այն ՌԴ-ի, որն իր պապային դարձրեց միլիարդատեր և դարձավ ՀՀ քաղաքացի:

Փաստացի, սիրելի հայրենակիցներ, ստացվում է, որ Սարկիսը լինելով իր պապայի որդին, խուսափելով Հայկական բանակում ծառայելուց և պատերազմից, զինապարտության տարիքը լրանալուց հետո նոր դարձավ ՀՀ քաղաքացի ու դա արեց ճիշտ այն տարում, երբ ՌԴ-ն սկսեց ռազմական գործողությունները: Այ քեզ հաշվարկ, այ քեզ կոմբինացիա:
Հ.Գ. Սա է սրանց տեսակը, սրանք ամեն ինչ հաշվարկով են անում ու հաստատ հիմա էլ ինչ անում են չոր հաշվարկ է, այնպես որ սիրելի ժողովուրդ, լավ իմացեք, որ ինչ էլ լինի սրանք միևնույն է անելու են այնպես ինչպես իրենց է ձեռնտու և վերջում իրենց կյանքն են վայելելու 5 աստղանի լողափերում՝ թքած ունենալով թե Հայաստանի և թե Հայ ժողովրդի վրա:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ