«Հանգչիր խաղաությամբ»․ մահացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը․ մանրամասներ

Մահացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը։ Տխուր լուրի մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջում՝ կատարելով հուզիչ գրառում։

Նա հորը բնութագրել է ջերմ ու հուզիչ խոսքերով․

«ՀԱՅՐԻԿ
Ամենա-ամենա…
Գեղեցիկ…
Խելացի…
Ինտելեկտուալ…
Գիտուն…
Շնորհալի…
Բարի…

Հանգչիր խաղաղությամբ»

Դերասանուհին նաև տեղեկացրել է, թե երբ և որտեղ են տեղի ունենալու վերջին հրաժեշտի արարողությունները։ Նրա փոխանցմամբ՝ հոգեհանգիստը տեղի կունենա «Զոլեր» սգո սրահում՝ ժամը 17:00-ից 20:00, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։

StarNews ցավակցում է Ելենա Բորիսենկոյին և նրա ընտանիքին՝ այս ծանր կորստի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ