Հայաստանի ու Արցախի պատմության մեջ հավերժ կմնա Տարոն Անդրեասյան անունը: Հերոս, ով հայրենիքի պատիվը վեր դասելով կյանքից, զոհաբերեց այն գիտակցաբար ու անվարան, ահ ու սարսափ պատճառելով մարդասպան ազերուն:
Մենք սակայն Տարոնի հիշատակի առաջ պարտք ունենք տալու. նրան արժանի լինելու, իսկ մեր մեջքն ուղղելու բարդ ու դժվարին ճանապարհին պարտավոր ենք մեր զավակներին դաստիարակելու տարոնաբար՝ անձնվեր, խիզախ և հայրենասեր։
Այսօրվա ու վաղվա սերունդը պիտի նոր հաղթանակներ կռի, թոթափի պարտվողի խարանը, հավերժացնելով Հերոս Տարոն Անդրեասյանի ու մեր Նվիրական Հայորդիների հիշատակը։
Իսկ Հայ մորը.ինչպես մեծն Նժդեհն էր ասում. սեր, խնամք, ակնածանք ամենուր . քանզի ամէն ինչ է հայրենասեր մորից — հերոս որդիներ, հաղթական դափնիներ, եւ ամենակարեւորը՝ անկախ Հայրենիք:
Եւ այդ զգացումն է, որ մեր Հերոսի վեհ ու անկոտրում Մայրիկին՝մեր Լուսե Տիկին Թամարային ստիպում է ապրել,արարել իսկ Տարոնի մասին խոսելիս, անցյալի պատմությունը վերապրելիս արցունքի միջից անգամ ժպտալ, ու հուսալ, որ միեւնույնն է վաղ թե ուշ Հայ ազգը նորից իր հաղթական խոսքն ասելու է , եւ իրեն վերագտնելու է պարտադիր:
Այլեւս աշխարհի ամեն մի անկյունում, շատերը գիտեն, թե ով հայտնի Տեսանյութի խիզախ Հայորդին, ով միայնակ կանգնած էր մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, ովքեր Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Ադրբեջանցի սպան Տարոնին ասում է, որ իրեն չեն ծեծի, Տարոնն էլ քմծիծաղով պատասխանում է. «Մենք գիտենք, թե դուք ինչ կանեք»: Ադրբեջանցին սպայի խոսք է տալիս, որ չեն սպանի նրան, թող չվախենա, ու հնչում է Տարոնի հստակ պատասխանը. «Դուք բոլորդ, ինչքան ադրբեջանցի կա այստեղ, դուք բոլորդ վախկոտներ եք, մենք չենք վախենում»: Այս խոսքերի հետեւում է ապացույցը գործով, Տարոնը միայնակ մարտի է բռնվում զինված ադրբեջանցիների հետ, կռվում մինչեւ վերջին շունչը ու հանուն հայրենիքի ընկնում արիաբար:
Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: Մեծացել է Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նրա հայրը՝ Հարություն Անդրեասյանը 1990-ական թվականների Արցախյան պատերազմի մասնակից է: Տարոնը մանկուց եղել է ազատամարտիկների միջավայրում ու դաստիարակվել հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցությամբ:
Տարոն Անդրեասյան Տեսակի, նրա մանկության ու պատանեկության տարիների, մարտի դաշտից ծնողների հետ ունեցած զրույցների, եւ Տարոնի հետ կաված անմոռանալի հուշերի մասին, պատիվ ունեցանք զրուցելու մեր Հերոսի Ծնողների հետ՝ տեղափոխվելով նախ դեպի անցյալ, ապա մեր օրեր…