«Հայաստանի ձայնը» 4-րդ նախագիծը եթեր դուրս եկավ 2017 թվականին: Ժյուրիի կազմը համալրում էին Սևակ Խանաղյանը, Արամեն, Սոֆի Մխեյանը և Նունե Եսայանը:
Եթերաշրջանի հաղթող ճանաչվեց արցախցի երգիչ Հայկ Ղուլյանը, ում մարզիչը Նունե Եսայանն էր:
Հաղթանակից հետո երգիչը շնորհակալական խոսքով դիմեց այն բոլոր հայրենակիցներին, ովքեր իր կողքին էին այդ դժվարին ճանապարհին:
Նախագծի ավարտից հետո Հայկը շարունակում է իր ակտիվ ստեղծագործական ուղին թե´ որպես երգիչ, թե´ որպես երգերի հեղինակ:
Վերջինս ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, մասնակցում է բազմաթիվ համերգների և համերգային ծրագրերի:

