Կկռահե՞ք, թե որ ճանաչված և սիրված երգչուհու մանկության լուսանկարն է

Ընտանեկան ալբոմի ամենահետաքրքիր և հաճելի հատվածը մանկության լուսանկարներն են։ Դրանք ամենաջերմ հիշողություններն են արթնացնում։ Անվերջ կարելի է դիտել այդ լուսանկարները, փնտրել դեմքեր և կարծես լսել այդ մարդկանց ձայները, զգալ այդ ժամանակահատվածի բույրն անգամ։

Հայտնի և ճանաչված դեմքերի մանկության լուսանկարներն առանձնակի հետաքրքրություն են առաջացնում։ Հետաքրքրական է՝ այսօրվա գեղեցկադեմ, խնաված անհատն ինչպիսի բալիկ էր և արդյոք շատ է կերպարանափոխվել։

Ներկայացված լուսանկարում սիրված և ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննսյանն է։ Շատ է փոխվել, թե քիչ՝ թողնում ենք ընթերցողի դատին։ Երգչուհին շուտով բալիկ կունենա։ Նա ամուսնացած է Վահրամ Պետրոսյանի հետ, ով հանդիսանում է նրա պրոդյուսերը։

Նրանք ամուսնացած են տասը տարի։ Այս տարիների ընթացքում անդադար լուրեր են եղել նրանց բաժանության մասին, սակայն զույգը միասին է և սպասում է առաջնեկին։

Ամիսներ շարունակ երգչուհին ակտիվ չէր սոցիալական իր հարթակում և վերադարձավ նախ  ոճափոխությամբ, ապա ապասված և հրաշալի նորությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ