Երկիրը երկու եզր ունի: Այն սկսվում է Եռաբլուրից և ավարտվում իրական սահմանով. քանի դեռ պահում ենք երկու սահմանները, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի վրա..
Մենք ինքնության կռվում պարտվում ենք՝ բանակում չկա գաղափարախոսություն, չունենք ազգային կրթություն, ազգային մշակույթը վտարված է ցանկացած պետական միջոցառումից: Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա…
Այս խոսքերն ասել է Գագիկ Գինոսյանը։ Մարդ, ով իր ամբողջ կյանքը, ապրած տարիները ծառայեցրեց հային ու հայկականին․․
Ուղիղ 4 ամիս առաջ իր մահկանացուն կնքեց Գինոսյան Գագիկը։ Ու վստահ եմ, որ եթե նա այսօր ողջ լիներ, ապա, անկասկած, կանգնած կլիներ Սրբազան Պայքարի շարքերում։ Իր էջում գրել է Հասմիկ Մեսրոպյանը