Ասմունքող Լիանա Զուրաբյանը տեսանյութեր է հրապարակել իր սոցիալական հարթակներում՝ պատմելով իր և որդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։
Նա նշել է, որ իրենք դարձել են անչափահասների ցինիզմի զոհը և հրապարակել է տեսանյութերը, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն մյուս ընտանիքների հետ։
«Այսօր մայր և որդի դարձանք անչափահասների ցինիզմի զոհը։ Գլխավոր հանցանք կատարող անչափահասը պետք է իր պատիժը ստանա։ Այն ամենը հրապարակում եմ, որպեսզի մյուս մայր ու որդիները չդառնան ցինիզմի զոհ»,- գրել է նա։
Լիանա Զուրաբյանը նաև մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով ներկայացնում է տեղի ունեցածը և մանրամասներ հայտնում դեպքից։
Առաջարկում ենք դիտել հրապարակված տեսանյութերից մի քանիսը։
