ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․–ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․–ն տարայով լի ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին, ինչի արդյունքում վերջինս մահացել է։ Ն․Ն․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանությունը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ն․Ն․–ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/893700.html?fbclid=IwY2xjawKdAbpleHRuA2FlbQIxMQBicmlkETFHOTRraGlrYXY2RXJmallWAR58crZr4woUdVYqmOfHssx0TShf_KCQqSxtfaIJbQUeW5utX6VsOIwa7VLakQ_aem_uIBTzMXzNHOmWTx4Cpemiw
© factor.am