Նման դեպքում մի շտապեք վազել բժշկի մոտ: Մաշկի վրա առաջացած շագանակագույն հետքերը կարող են շատ վնասակար չեն,բայց անվնաս էլ չեն: Հիմնականում այս հետքերն առաջանում են դեմքին, ձեռքերին և ուսերին, ոտքերին ու տարիների ընթացքում շատանում են:
Մենք առաջարկում ենք նման հետքերից ազատվելու հեշտ միջոց:Դրա շնորհիվ ձեր մաշկն էլ ավելի երիտասարդ տեսք կունենա: Այսպիսի միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ սոխ և քացախ: Հայտնի է,որ սոխի հյութով բուժվում են տարբեր մաշկային խնդիրներ, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում,որոնք պաշտպանում են մաշկը: Քացախը օգնում է վերացնել մահացած մաշկի բջիջները:

Այս 2 բաղադրիչները միասին կարող են հրաշքներ գործել: Պատրաստման և օգտագործման եղանակ. Քառակուսի կտրատել թարմ սոխը,լավ հարել հարիչով,ավելացնել քացախ և կրկին լավ խառնել մինչև դառնա համասեռ գոյացություն:
Բամբակի միջոցով քսել շագանակագույն հետքերի վրա:Կատարել այս գործողությունը ամեն օր մեկ ամիս շարունակ: Օգտագործումից 7 օր հետո արդյունքն արդեն տեսանելի կլինի,իսկ մեկ ամսվա ընթացքում հետքերն ամբողջովին կվերանան:
