Երգիչ Գրիգորի Եսայանի՝ 0,24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթը ուղարկվել է դատարան։ Նրան որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, ինչպես նաև՝ «բացակայելու արգելքը»։
Թեման ակտիվ քննարկումների առիթ է դարձել համացանցում, որտեղ տարբեր օգտատերեր մեկնաբանել են իրավիճակը։
Այս ֆոնին ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն հրապարակման մեկնաբանություններում հանդես է եկել կտրուկ և աղմկահարույց գրառմամբ՝
«Արա, դե թողեք հանգիստ քաշեն էլի, ինչի եք էդքան բշտում»։
Նրա այս խոսքերը արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում՝ առաջացնելով բուռն քննարկումներ և տարբեր արձագանքներ։ Մասնավորապես, օգտատերերի մի մասը քննադատել է նման ձևակերպումը, իսկ մյուսները դա ընկալել են որպես անձնական կարծիք։
Թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։
