«Առյուծի բաշով» աղջնակը տարիներ անց
Հավանաբար բոլորս էլ լսել ենք այն ճապոնացի աղջնակի մասին, որը ծնվել է «առյուծի բաշով»։ Իսկ նրանց համար, ովքեր չգիտեն՝ նա ծնվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Կյանքի հենց առաջին րոպեներից նրա ծնողները հասկացել էին, որ նա յուրահատուկ և առանձնահատուկ երեխա է։

Փոքրիկի մազերն այնքան խիտ էին, որ ավելի շատ հիշեցնում էին «առյուծի բաշ»։ Իր հասակակիցներից տարբեր՝ որոնք այդ տարիքում արդեն մազաթափվում էին, նա ուներ շատ խիտ ու փարթամ մազեր։ Անհնար էր աչք կտրել այդ հրեշտակային գեղեցկությունից։

Տեսնելով, որ ոչ ոք չի կարող անտարբեր մնալ ու չհիանալ աղջնակի հմայքով ու յուրահատկությամբ, նրա մայրիկը շուտով ստեղծեց Instagram-ի էջ, որտեղ հաճախ հրապարակում էր նրա լուսանկարները։ Ինտերնետի օգտատերերը բառացիորեն խելագարվեցին նրա համար։

Նա արագ դարձավ համացանցի աստղ, և հազարավոր մարդիկ սկսեցին ակտիվորեն հետևել նրա էջին։ Աղջնակը դարձավ մեկ գովազդային ընկերության դեմքը և գրավեց բազմաթիվ սրտեր։
Իսկ հիմա նայեք այս գեղեցկուհուն՝ 4 տարի անց։ Նրա մազերը դեռևս խիտ են, առողջ ու գեղեցիկ։ Նա հաճախ հրավիրվում է տարբեր ճապոնական շոուների, մասնակցում է ֆոտոշարքերի և մշտապես գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում։
