Ամուսինն աշխատանքից վերադարձավ տուն և տեսավ, որ երեք երախները տան բակում են՝ և դեռ գիշերազը-գեստով: Նրանք խաղում էին հողի և ցեխի մեջ՝ սնունդի տուփերով, և ամենուր աղբ էր: Տան դուռը բաց էր:
Շունը ոչ մի տեղ չէր երևում: Միջանցքում ավելի մեծ քաոս էր. լույսը միացրած էր, պատերից մեկի մոտ հատա-կին գցած էին ծածկոցներ: Հյուրասենյակում շատ բարձր ձայնով աշխատում էր հեռուստացույցը, սենյակում անթիվ հագուստ ու խաղալիք կար հատակին:
Լվացարանը լիքն էր կեղտոտ ափսեներով և կաթսաներով, նախաճաշի մնացորդները դեռ սեղանին էին, սառ-նարանի դուռը բաց էր, շան կերը թափված էր հատակին, սեղանի տակ կար կոտրված ապակի, իսկ դռան մոտ՝ մի քիչ ավազ:

Ամուսինը վազեց առաջ՝ հաղթահարելով խաղալիքների և կեղտոտ հագուստի տեսքով խոչընդոտները: Նա վա-խենում էր, որ կնոջ հետ մի լուրջ բան է եղել, և ուզում էր շտապ գտնել նրան: Հանկարծ նկատեց, որ լոգարանի դռան տակից ջուր է հոսում:
Բացելով լոգարանի դուռը՝ տեսավ անտանելի խառնաշփոթ. խոնավ սրբիչներ, հատակին գցած օճառներ, խա-ղալիքներ: Պատերին և հայելուն ատամի մածուկ էր քսած: Ամուսինը վերջապես հասավ ննջասենյակ և տեսավ, որ կինը՝ գիշերազգեստը հագին, հանգիստ պառկած է անկողնու մեջ:
Նա ուղղակի գիրք էր կարդում:Կինը՝ տեսնելով ամուսնուն, ժպտալով հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը: Ա-մուսինը լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և միայն կարողացավ ասել.
-Ի՞նչ է այստեղ եղել:
Կինը նորից ժպտաց և ասաց.
-Դու ամեն օր աշխատանքից հետո հարցնում ես, թե ես այսօր ինչ եմ արել:
-Այո, այդպես է:
-Դե, սիրելիս, այսօր ոչինչ չեմ արել…
