Ազգությամբ հնդիկ տղամարդը շուրջ 40 տարի չի կտրել և նույնիսկ չի լվացել մազերը․․․

Ազգությամբ հնդիկ տղամարդը շուրջ 40 տարի չի կտրել և նույնիսկ չի լվացել մազերը․․․

Սակալ Դև Տուդուն 63-ամյա հնդիկ է, ով մի անգամ երազ տեսավ, որը փոխեց իր կյանքը։ Երազում Հնդկաստա-նի սրբերից մեկը նրան այցի եկավ ու խնդրեց, որ նա այլևս երբեք չկտրի իր մազերն ու չլվա դրանք։ Այսպես՝ այդ ժամանակ դեռ 23 տարեկան Սակալը որոշեց հետևել սրբի խորհրդին ու երբեք էլ չդիպչել իր մազերին հիգիենա-յի նպատակներով։

Բոլորս էլ մեր խենթ մտքերն ու սովորություններն ունենք, սակայն երբեմն ոմանք ավելի խենթ են, քան կարելի է պատկերացնել։ Այդպիսի մեկն էլ ապրում է Հնդկաստանում ու արդեն 40 տարի է, ինչ չի կտրում իր մազերն ու չի լվանում դրանք։Քանի որ Սակալը չափազանց հավատացյալ է, նա վստահ է, որ եթե կտրի մազերը կամ, առա-վել ևս, լվա դրանք, նա կկորցնի սրբերի հովանավորչությունը։ Արդյունքում արդեն պատկառելի տարիքում գըտ-նվող հնդիկը որոշել է հավատարիմ մնալ երազի պահանջներին։

Տարիներ շարունակ այսպես շրջող հնդիկն առաջին հայացքից կարծես նոր ու նորաձև մազերի սանրվածք ունե-նա։ Նա տարիներ շարունակ ամուսնացած է իր հավատարիմ կնոջ հետ, ու նրանք 6 երեխա ու 7 թոռ ունեն։ Նը-րանք բոլորն էլ հպարտանում են Սակալի որոշմամբ, որովհետև Սակալը նաև հատուկ շնորհով օժտված պա-պիկ է։

Նա կարողանում է մարդկանց բուժել։ Նա վստահ է, որ այդ շնորհը գալիս է իր մազերից։ Եթե նա մի օր կտրի իր մազերն ու դրանք լվա, նա վերջնականապես կկորցնի այն շնորհը, որն իրեն տվել են սրբերը։ Բազմաթիվ հըն-դիկներ գալիս են Սակալի մոտ իրենց բաժին բժշկությունը ստանալու համար։ Նրան տեղանքում շատ են հար-գում, քանի որ վստահ են, որ նա աստվածային ինչ-որ բան ունի իր մեջ։Սակալի դժվարությունները սկսվում են, երբ նա դուրս է գալիս փողոց։ Նրա մազերն այնքան երկար են, որ նա ստիպված է լինում հավաքել մազերն ու դրանք փաթաթել սպիտակ կտորով, հակառակ դեպքում նրա մազերը ոտքի տակ են ընկնում, և նա չի կարողա-նում քայլել։

Առավել ևս դժվարությունները սկսում են, երբ օտար մարդկանց ոտքերի տակ են ընկնում նրա մազերն ու կեղ-տոտվում, տրորվում, ինչը նա ոչ մի դեպքում չի ցանկանում թույլ տալ։ Վերջում տարբերվող հնդիկը վստահեց- նում է, որ մինչև կյանքի վերջ իր չլվացված ու երկար մազերը իր հետ են լինելու, ու նա թաղվելու է հենց այդ մա-զերով, որպեսզի կարողանա պահպանել սրբերի բարեհաճությունն անգամ այն աշխարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ