«13 տարի ասել ենք, որ պարզապես յուրաքանչյուրս գնացինք մեր ճանապարհով, իսկ մեկ անգամ՝ կատակելով ասացի` գումարն էր «32 ատամ»-ի փլուզման պատճառը». Վաչե Թովմասյան

«13 տարի ասել ենք, որ պարզապես յուրաքանչյուրս գնացինք մեր ճանապարհով, իսկ մեկ անգամ՝ կատակելով ասացի` գումարն էր «32 ատամ»-ի փլուզման պատճառը». Վաչե Թովմասյան

Տարիներ առաջ հումորային ամենառեյթինգային շոուներից մեկը`«32 ատամ»-ը փակվեց, իսկ ակումբի անդամները տարիներ շարունակ հարցազրույցներում նշում էին, որ պարզապես անդամները շարունակել են աշխատանքային ուղին յուրաքանչյուրն իրենց ճանապարհով և այլ պատճառներ չեն եղել:

Շաբաթներ առաջ հումորիստ Վաչե Թովմասյանը՝ խոսելով այդ թեմայից նշել է. «Կես կատակ, կես լուրջ՝ ղեկավար անձնակազմը գրպանում էր փողը և մեզ չէր տալիս, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»,- ծիծաղալով պատասխանել է դերասանը:

Վաչեն ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել Կարեն Բաբաջանյանի հետ՝ մեկնաբանելով իր հարցազրույցը և նշելով, որ դա ընդամենը կատակ էր:

«Իսկ հիմա թող ծափ տան այն մարդիկ, ովքեր ճանաչեցին Կարեն Բաբաջանյանին և տեսեք՝ ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ: «32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին, իսկ մենք պատասխանում էինք, որ յուրաքանչյուրս շարունակեցինք մեր ճանապարհով: Մեկ անգամ հարցազրույցի ընթացքում պատասխանեցի այդ հարցին՝ կատակելով, որ գումարն էր պատճառը և դա դարձավ տարբեր լրատվականներում վերնագիր: Մենք հարազատներ ենք և ճանապարհ ենք անցել՝ ունենալով լավ և ջերմ հարաբերություններ»,- մեկնաբանել է Վաչե Թովմասյանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ