Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգի կատարումն այն հազվագյուտ ստեղծագործություններից է, որ առաջին իսկ նոտայից հպվում է սրտիդ 🌺։
Յուրաքանչյուր բառ լսվում է այնպես, կարծես պատմվում է հենց քո անձնական պատմությունը, իսկ մեղեդին դառնում է անտեսանելի կամուրջ մայրերի ու երեխաների միջև 💞։
Քրիստինեն ոչ թե պարզապես երգում է, այլ իրականում ապրում է երգի յուրաքանչյուր վայրկյանը՝ փոխանցելով այնպիսի ջերմություն ու զգացմունք, որոնք հասնում են ուղիղ հոգու խորքը ✨։
Տեսահոլովակը դիտեք առաջին մեկնաբանության հղումով 🎥✨
Չկա աշխարհում ավելի լավ բան` քան էն,որ կաս դու Մամ ջան❤️
Վայելի´ր կյանքն ու քո երգը` «Մայրիկ»,որ հատուկ քեզ համար եմ երգում:
Բարով ես ծնվել իմ մեծագույն Սեր….
1997 թ. ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։

1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։

2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ:

ՙՙՄայրիկ՚՚ երգը Քրիստինե Պեպելյանի հրաշալի կատարմամբ հնարավոր չէ առանց հուզվելու լսել:
Խոսք՝ Արթուր Սաֆարյան:
Երաժշտություն՝ Արամ Ավագյան:
Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան:
