Տորթ «Էսկիմո»․․․ պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․․․ ամենանուրբն է ու բերանում հալվող

Տորթ «Էսկիմո»․․․ պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․․․ ամենանուրբն է ու բերանում հալվող

Համից չեք կշտանա․․․ աներևակայելի համեղ, նուրբ ու ախորժելի տորթ «Էսկիմո»․ ամենապարզ բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ խմորի համար՝ 4 ձու,1 բաժակ շաքարավազ, 10ճ․գ․ սառը ջուր, 2 լիքը ճ․գ․ կակաո, 1/2 թ․գ․ սոդա, 1 բաժակ ալյուր, 1թ․գ․ վանիլին կրեմի համար․ 1 բաժակ շաքարավազ 3լիքը ճ․գ․ ալյուր 2 ձուվանիլին 1

բաժակ գոլ կաթ 250գ կարագջնարակի համար․ 2ճ․գ․ շաքարավազ 2ճ․գ․ կակաո 2ճ․գ․ թթվասեր 50գ կարագ Պատրաստման եղանակ․ Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։ Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։ Մաս-մաս լցնել 1

բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։ Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։ Կրեմ․ կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։ Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։

Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։ Առանձին հարել կարագը՝ վանիլինի հետ և անդադար հարելով կրեմը՝ մի-մի գդալ լցնել կարագը։ Ջնարակ․ խառնել շաքարավազը, կակաոն, թթվասերը։ Դնել կրակին և անդադար խառնելով՝ եփել, մինչ կսկսի եռալ։ Հանել կրակից, ավելացնել կարագը և խառնել։ Թողնել, որ գոլանա։ Կորժի վրա լցնել ամբողջ կրեմը, հարթեցնել և 30 րոպե թողնել սառնարանում։ Հանել և լցնել ջնարակը, ուղիղացնել և պատրաստի տորթը մի քանի ժամ պահել սառնարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ