Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել: Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված

այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը: Բաղադրիչներ Կեֆիր — 1 բաժակ, Շաքարավազ — 1 բաժակ, Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ, Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած), Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ) Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն: Պատրաստումը Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ

ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից: Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական,

բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին: Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ