Սևակ Ամրոյանը՝ ամուսնական կյանքի մասին․ Կարող ա ես տունը մի հատ կեղտոտ բան տեսնեմ էդ պահին մաքրեմ ու կարող ա ինքը աղբը թափի, մենք չեն հաշվում ով՝ ինչ արեց․․․

Սևակ Ամրոյանը՝ ամուսնական կյանքի մասին․ Կարող ա ես տունը մի հատ կեղտոտ բան տեսնեմ էդ պահին մաքրեմ ու կարող ա ինքը աղբը թափի, մենք չեն հաշվում ով՝ ինչ արեց․․․

Ամալյա Հովհաննիսյանն իր LIFEROOM հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգիչ Սևակ Ամրոյանին:

Սևակ Ամրոյանի կինը՝ հղի լինելու մասին - YouTube

Հետևել ենք սիրված երգչի անկեղծ զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր մտքերը։

Զրույցի ընթացքում Սևակը խոսել է կնոջ հետ հրաբերությունների, ամուսնությունից հետո առանձին ապրելու և երեխա ունենալու որոշման մասին։
«Ընտանեկան կյանքը մեզ հեշտ տրվեց։ Շատ չենք շփվել ամուսնությունից առաջ, բայց հասցրել ենք լավ ճանաչել իրար, երբ ամուսնանում ես դա մի հատ ուրիշ աշխարհ ա և ես ամեն ինչ արեցի , որ ամուսնանամ ու գնամ իմ տուն արդեն, լինենք առանձին ու կայանանք որպես ընտանիք՝ էդ իմ համար շատ կարևոր ա։
Ինձ թվում ա,եթե զույգերը առանձին չեն՝ չեն կայանում։ Պետք ա իրենց անկյունը ստեղծեն էդ խնդիրները հաղթահարեն՝ Կռվեն , բարիշեն ու դառնան ընտանիք։ Կյանքում ոչինչ հեշտ ու հարթ չի լինում»։

Սևակը անկեղծացավ ու պատմեց նաև այն մասին, որ կենցաղավարությունը իրեն բարդ տրվեց։
« Ես 31 տարեկանում եմ ամուսնացել, ու մեր տանը ընդհանրապես խաբար չէի տան կոմունալից, աղբ թափելուց ու ամենամանր կենցաղային խնդիրներից, բայց հիմա՝ նոր տուն ու ընտանիք ամբողջ հոգսը պետք է դու հոգաս։

Բայց մենք խնդիր չունենք կինս՝ իմ ամենալավ ընկերն ա ու մենք չունենք իմ փողը- քո փողը , մեր փողը ընդհանուր ա, ու մենք ամեն ինչ միասին ենք անում, ինքը էդ աղջիկների դասին չի պատկանում ու ես չէի էլ ընտրի տենց մեկին, որ ասեր դու տղամարդ ես, ուրեմն էս հոգսը քոնն ա, չէ մենք հավասար կիսում ենք ամեն ինչ։

Կարող ա ես տունը մի հատ կեղտոտ բան տեսնեմ էդ պահին մաքրեմ ու կարող ա ինքը աղբը թափի, մենք չեն հաշվում ով՝ ինչ արեց»։

Հաղորդավարուհին հիշեցրեց այն մասին, որ դեռ տարիներ առաջ Սևակը ուներ երեխաներ ունենալու մեծ ցանկություն, սակայն երբ արդեն ստեղծել է իր ընտանիքը, կարծես չի շտապում։

Սևակ Ամրոյանի կինը հիվանդանոցում է | Sevak Amroyan - YouTube

Երգիչը այսպես պատասխանեց.
«Անկեղծ չէինք շտապում, բայց արդեն մտքներիս կա, սենց ասեմ`մտածում ենք, որ արդեն ժամանակն ա։ Սկզբից չէ՝ որոշել էինք ճամփորդել, որոշ բաներ տեսնել, միասին ժամանակ անցկացնել ու հետո նոր մտածեինք»։

Սևակը նաև նշեց, որ ցանկանում է երեք երեխա ունենալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ