Սկանդալային նոր բացահայտում, որի մասին հանրությունը պետք է իմանա. Գիտե՞ք եինչի մասին է խոսքը

Սկանդալային նոր բացահայտում, որի մասին հանրությունը պետք է իմանա. Գիտե՞ք եինչի մասին է խոսքը

Տեղի ունեցող իրադարձություններն ու հնչող լայնածավալ ստերը ստիպում են պարբերաբար անդրադառնալ դրանց և ի ցույց դնել սուտը որպես ապրելու միջոց ընտրած և մանիպուլյացիաների մասնագետ դարձած մի շարք քաղաքացիների կյանքն ու գործունեությունը։

Հաղորդումներից մեկի ժամանակ տեղի ունեցավ ստերի գերդոզավորում։ Հերթով անդրադառնանք դրանց։

Հաղորդման հենց սկզբում բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը մանիպուլյացիայի է ենթարկում հաղորդավարին` նշելով, որ վերջինիս կարող են տուգանել «Գարդասիլ» բառն արտասանելու համար։

Մինչդեռ օրենքները նախատեսում են տուգանք ոչ թե «Գարդասիլ» բառի արտաբերման, այլ նրա` որպես դեղամիջոց գովազդի համար։

 

Վահե Տեր-Մինասյանը նշում է, որ Գարդասիլի շուրջ ողջ պատմությունը սկսել է ս.թ. մարտին կազմակերպած ասուլիսներից։ Այստեղ նա ստում է, քանզի ս.թ. հունվարի 29-ն է առողջապահության նախարարի կողմից ստորագրվել է Գարդասիլի կիրառման տարիքային շեմը բարձրացնելու ապօրինի հրաման, որից հետո մի շարք անձանց կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվել է Գարդասիլի ակտիվ գովազդ, տարածվել է նաև սուտ տեղեկատվություն։

Սրանք են հիմք հանդիսացել հանրային սեկտորի կողմից հարցին անդրադառնալու համար։

Հաղորդման հյուրը նշում է, որ մի խումբ մարդիկ հրավիրել էին ասուլիս, որպեսզի բոլորին հորդորեն չստանալ «Գարդասիլ»։

Բնական է, որ ասուլիսի բանախոսները մի քանի հոգի էին, այլ ոչ թե յուրաքանչյուրն իր մեծաքանակ բանակով։ Նույնօրինակ նորմալ չէր լինի, եթե Վահե Տեր-Մինասյանը սույն հարցազրույցին գար իր ղեկավարած ծառայության աշխատակիցների հետ միասին։

Անհեռատես սուտ է այն պնդումը, որ ասուլիսի ընթացքում մենք հորդորել ենք չստանալ «Գարդասիլ» պատվաստանյութ։ Մամլո ասուլիսի ընթացքում մեր աշխատանքային խումբը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված 194-Ա հրամանի էությունը, որը պահվել էր հանրությունից թաքուն, խոսել է հանրությանը տրամադրվող կեղծ տեղեկատվության մասին (օրինակ, որ Գարդասիլը հակաքաղցկեղային պատվաստանյութ է), նշել է, որ իրականացվում է Գարդասիլի լայնամասշտաբ ու ապօրինի գովազդ և տեղեկատվություն է տրամադրել առ այն, որ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ԱԱԾ։

«Հեռանկար» հաղորդման ընթացքում Վահե Տեր-Մինասյանի կողմից  «Գարդասիլ» պատվաստանյութի մասին խոսելը կարել է համարել իր տեսակետի դրսևորում, սակայն բժիշկ-ուռուցքաբանը նշել է, որ գովազդել են ու շարունակելու են գովազդել պատվաստանյութը։

 

Ահա սա է եղել պատճառ, որի հիման վրա ես դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Ի դեպ, ես հորդորում եմ բոլորին լսել Վահե Տեր-Մինասյանի «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցը և տալ սեփական գնահատականը։

Ուռուցքաբան Տեր-Մինասյանը նշում է, որ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ «Շանթ» հեռուստաընկերության դեմ, իսկ տեսչական մարմինը տուգանել է իրեն։

Որպեսզի այս խոսակցությունն ավարտվի, ներկայացնում եմ իրավախախտման մասին հաղորդման այդ հատվածը։ Կրկնում եմ, որ ես դիմել եմ տեսչական մարմնին կոնկրետ Վահե Տեր-Մինասյանի հնչեցրած «Գովազդում ենք ու շարունակելու ենք գովազդել» արտահայտության համար։

Ես, որպես տեսչության նիստին մասնակցած անձ, փաստում եմ, որ Վահե Տեր-Մինասյանը տեսչության կազմակերպած նիստի առնչությամբ հանրությանը ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկատվություն։

Հարցազրույցի ընթացքում խոսք գնաց նաև իմ անձի մասին, և ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ ես ունեմ PR-ի կարիք և զբաղվում եմ Աստված գիտի թե ինչով։

Եկել է ժամանակը, որպեսզի հանրությունն իմանա, թե կոնկրետ ինչով ենք զբաղվում ես և Վահե Տեր-Մինասյանը։

Ես ունեմ նեյրովիրաբույժի որակավորում, 15տարի զբաղվում եմ նեյրովիրաբուժությամբ և դասախոսում եմ իմ մասնագիտությունը։

Վահե Տեր-Մինասյանը, չունենալով ո՛չ վիրաբույժի, ո՛չ գինեկոլոգի դիպլոմ, 2014 թվականից աշխատում է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում և ղեկավարում է վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայությունը։ Այսինքն, մարդ, ով չի հանդիսանում վիրաբույժ կամ գինելոկոգ, ղեկավարում է վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայությունը` փաստորեն խախտում է մի շարք օրենքներ` միաժամանակ խաբելով հանրությանը։

Նշեմ, որ այս անձը միակը չէ իր տեսակում։ Կան նաև օրինակ սեքսոպաթոլոգներ, ովքեր նույնպես վայելում են գինեկոլոգ աշխատելու բերկրանքը` չունենալով դրա իրավասությունը։

Սակայն, ՀՀ-ում լիցենզավորվում են ոչ թե բուժաշխատողները, այլ բուժհիմնարկները։ Հետևաբար, Վահե Տեր-Մինասյանին, իր մասնագիտական լիազորություններից դուրս աշխատանք և պաշտոն տրամադրելը հանդիսանում է օրինախախտում հենց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի կողմից։ Ի դեպ, վերջինս ղեկավարում է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի քույրը։

Հիմա, այդ կառույցը ներկայացնող, այնտեղ ապօրինի վիրահատություններ անող և ապօրինի պաշտոն զբաղեցնող անձը, փորձում է իմ, կոռումպացված կարգերի դեմ անթաքույց դուրս եկած անձի մասին կարծի՞ք հայտնել։

Մի՛ մոռացեք Ձեր անցյալն ու ներկան, պարոնա՛յք լևոնականներ ու կեղծ հեղափոխականներ։

Թեև ես միշտ լավ եմ վերաբերվել Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործունեությանը, սակայն բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի հետ կապված ապօրինություններն ինձ և մի շարք կազմակերպությունների ստիպում են լրջորեն զբաղվել նրանց աշխատանքային գործունեության օրինականության և նպատակների ուսումնասիրությամբ։

Հաղորդման հյուրն այնուհետև դիմում է հոգեբանական մանիպուլյացիաների` ներկայացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 150 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։

Հենց սկզբից նշեմ, որ ես ցավում եմ յուրաքանչյուր մարդու կյանքի համար, և իմ ողջ գործունեությունն ուղղված է մարդկային կյանքեր փրկելուն։

Սակայն, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որպեսզի հանրությանը մանիպուլյատիվ եղանակներով գցեն շփոթության մեջ։

Պարոն ուռուցքաբանը մոռանում է, որ 2004 թվականից ՀՀ Կառավարության որոշման համաձայն, Հայաստանում կանանց շրջանում պետք է իրականացվեին սքրինինգային ծրագրեր, որոնց համար պետական բյուջեից տարիներ շարունակ հսկայական գումարներ են դուրս բերվել։ Այդ սքրինինգային ծրագրերը մինչև 2015 թվականն այդպես էլ չեն իրականացվել, քանի-որ չի՛ ստեղծվել Պապ-թեսթ կատարելու հնարավորություն։

Բայց 11տարի շարունակ պետական միջոցները մսխվել են։ Ես չեմ բացառում ու դեռ կպարզենք, արդյո՞ք այդ ծրագրերին իր մասնակցությունն է ունեցել նաև հայտնի ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։

Բայց հիմա դիմում եմ նրան։ Եթե Դուք և Ձեր գործընկերները պատշաճ կատարեիք սքրինինգային ծրագրերը, ապա կանայք ձեզ կհասներին հիվանդության սկզբանական փուլերում, այլ ոչ թե 3-րդ կամ 4-րդ։

Այսօր առկա իրավիճակը հենց Ձեր ու Ձեր գործընկերների հանցավոր անգործության հետևանքն է։ Եվ, եթե թողել եք, որպեսզի իրավիճակն այսպես խորանա, ապա իրավունք չունեք այն օգտագործել հերթական անգամ ժողովրդիս մատի վրա պտտացնելու համար։

Խոսում եք տարեկան 150 դեպքի մասի՞ն։ Իսկ ի՞նչ կասեք գլխուղեղի իշեմիկ կաթվածից տարեկան շուրջ 3000 մահվան ու հաշմանդամության դեպքերի մասին, որի շուրջ, չգիտես թե ինչու, աղմուկ չեք բարձրացնում։

Եթե այդպես սրտաճմլիկ ներկայացնում եք իրավիճակը, ինչու՞ է Ձեր մտերիմ նախարարը ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրում անհամաչափ ֆինանսավորում։

Դու՞ք հասկանում եք, որ գործ ունեք պրոֆեսիոնալների հետ, ովքեր նկատում են Ձեր և Ձեր սրտի նախարարի կատարած յուրաքանչյուր սխալը, մանիպուլյացիան և օրինախախտումը։

Հ.Գ. Պարո՛ն Տեր-Մինասյան, խոսելիս նայեք հանրության աչքերին, մի թաքցրեք Ձեր հայացքն ու մի կախեք Ձեր գլուխը։ Այդ պարագայում գուցե սուտ խոսքերը նույնպես ամաչեն դուրս գալ ու այլևս չհնչեն Ձեր բերանից։

Հ.Գ 2. Հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին լինել անաչառ և լուսաբանել բոլոր կողմերի կարծիքները։

Հ.Գ. 3. Որպես ուռուցքաբան բժիշկ Վահե Տեր-Մինասյանը պրոֆեսիոնալ է։ Որպես առողջապահության կազմակերպիչների օգնական ու պաշտպան` ստանում է երկուս։

Հ.Գ. 3. Այսօր ստացել եմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ծանուցումն այն մասին, որ քաղաքացի Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ իմ կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի պահպանումը պարզելու համար։

Հ.Գ.4. ԱԱԾ-ն ոչ քրեական գործ էր հարուցել և ոչ էլ մերժել էր «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ մեր հաղորդումը հանցագործության մասին` ցուցաբերելով անօրինական մոտեցում, ինչի առնչությամբ դիմել էի դատարան։ Հուլիսի 8-ին այս հարցով տեղի է ունենալու առաջին դատական նիստը։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ