«Սեր»․ Լիդուշիկը կիսվել է սիրելիի հետ լուսանկարներով

«Սեր»․ Լիդուշիկը կիսվել է սիրելիի հետ լուսանկարներով

«Փոքրերի աշխարհ»-ի երգչուհին վաղուց արդեն փոքրիկ չէ, ավելին՝ նա բացի հիթային ստեղծագործություններ թողարկելուց՝ արդեն վայելում է նաեւ անձնական երջանկությունը։ 23-ամյա Լիդուշիկը ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է սիրելիի հետ լուսանկարներով՝ դրանք վերնագրելով «Սեր»։ Կադրերն արված են Լոս Անջելեսում, որտեղ զույգը միասին մասնակցել է խնջույքի։

348365319_814770826671098_2253700937612987451_n.jpg (69 KB)

348366147_592897022824257_473717841428579121_n.jpg (132 KB)

Երգչուհու ընտրյալը կինոմատոգրաֆ Վահե Մարգարյանն է։ Լիդուշիկը նախկինում սիրելիի դեմքը չէր ցուցադրում, նույնիսկ իր՝ ամիսներ առաջ թողարկված «Երկար մնա» տեսահոլովակում, որտեղ հերոսի դերում հենց սիրելին էր, նրա դեմքը կրկին չբացահայտված էր մնացել։

Ընկերներն ու գործընկերները հրապարակման ներքո անսահման երջանկություն ու սեր են մաղթել զույգին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ