Շատ են եղել ժամանակներ, երբ ընկել եմ, չեմ ցանկացել ապրել… կարողացել եմ ինքս ինձ ոտքի կանգնեցնել և ասել եմ, որ դու իրավունք չունես, դու ունես զավակներ, թոռներ…

Շատ են եղել ժամանակներ, երբ ընկել եմ, չեմ ցանկացել ապրել… կարողացել եմ ինքս ինձ ոտքի կանգնեցնել և ասել եմ, որ դու իրավունք չունես, դու ունես զավակներ, թոռներ…

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը «Տեսլական» հաղորդման ընթացքում խոսել է իր անձնական ողբերգության մասին: Նա խոստովանել է, որ երբ երեխադ հիվանդ է, չես կարողանում լիարժեք ապրել:

Ըստ տիկին Ստեփանյանի՝ եղել է շրջաններ, երբ այլևս չի ցանկացել ապրել, սակայն չի էլ ցանկանում խոսել այդ թեմայի մասին, քանի որ դա իր անձնական ցավն է:

Քչերին է հայտնի, որ նա և ամուսինը մեծացրել դստեր երեխաներին:

Դերասանուհին խոստովանում է, որ դստեր հիվանդությունն իր կյանքի չսպիացող ողբերգությունն է, սակայն նա իր մեջ ուժ է գտել հանուն թոռների ապրելու:

«Եթե վատ բան է կատարվում ընտանիքում, պետք է դա տեղի ունենա ծնողների, ոչ թե երեխաների հետ, սակայն պետք է չկործանվել: Շատ են եղել ժամանակներ երբ ընկել եմ, չեմ ցանկացել ապրել, բայց ուժ եմ գտել և ոտքի եմ կանգնել: Երբ ունես աչքիդ առաջ տառապող զավակ, չես կարողանում հաշտվել, բայց կարողացել եմ ինքս ինձ ոտքի կանգնեցնել և ասել եմ, որ դու իրավունք չունես, դու ունես զավակներ, թոռներ, էգոիստ լինել չես կարող»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ