Նոր տարուն ամուսնուս հետ հյուր էինք գնացել․ Այնտեղ նրան հարցրեցին, թե ով է ամենակարևորը կյանքում․․․ Նրա պատասխանն ինձ այնքան ցավեցրեց

Նոր տարուն ամուսնուս հետ հյուր էինք գնացել․ Այնտեղ նրան հարցրեցին, թե ով է ամենակարևորը կյանքում․․․ Նրա պատասխանն ինձ այնքան ցավեցրեց

Նոր տարուն ամուսնուս հետ հյուր էինք գնացել․ Այնտեղ նրան հարցրեցին, թե ով է ամենակարևորը կյանքում․․․ Նրա պատասխանն
ինձ այնքան ցավեցրեց։Ամանորյա տոներին մեր բարեկամների տուն հյուր էինք գնացել։ Այնտեղ մի տհաճ միջադեպ եղավ, որից հե-
տո կորցրեցի վստահությունս թե ամուսնուս, թե մեր ամուսնության հանդեպ։

Մենք ամուսնացել ենք 3 տարի առաջ, ընտրյալս ինձանից 15 տարով մեծ է։ Նրա առաջին կինը հեռացել է կյանքից հիվանդության
հետևաքնով, ու մինչ մեր հանդիպումը ամուսինս միայնակ էր դաստիրակում դստերը։ Հիմա նա 13 տարեկան է։Ի սկզբանե որոշե-
ցինք միասին ապրել, համբերատար սպասել, մինչ ամուսնուս աղջիկը կընտելանա ինձ, և միայն հետո մտածել երեխաներ ունենալու
մասին։

Անցնեմ պատմությանս։ Երբ հյուր էինք գնացել, ներկա էին նաև սկեսուրս ու սկեսրայրս։ Այնտեղ էին ամուսնուս գրեթե բոլոր մտե-
րիմ հարազատները։ Լավ ժամանակ անցկացրեցինք, շփվեցինք։ Ու ինչ-որ խոսակցության ժամանակ ամուսնուս աղջիկն ասաց, որ
իրեն ավելի լավ էր զգում, երբ հայրիկի հետ երկուսով էին ապրում։

Նշեմ, որ Անիի շատ լավ հարաբերություններ ունենք, բայց երևի նա դեռ խանդում է։Ու այդ պահին տալս, ով չգիտես ինչու ինձ այն-

քան էլ չի սիրում, հարցրեց եղբորը․

-Իսկ եթե ստիպված լինեիր ընտրել՝ կինդ թե աղջիկդ, ու՞մ կընտրեիր։

Ինձ այնքան զարմացրեց նրա այդ հարցը, անգամ փորձեցի կատակի տալ, բայց ամուսինս առանց մտածելու ասաց․

-Դու իմ կինն ես, քեզ սիրում եմ, բայց աղջիկս իմ գլխավոր գանձն է։ Ցանկացած պարագայում կընտրեմ նրան։

Գուցե և ինչ-որ մեկը կարծի, թե ինձ երեխայի պես եմ պահում, բայց ես իրոք շատ նեղացա։ Հոգիս կարծես փշուր-փշուր լիներ այդ
պահին։ Ինձ թվում էր, թե բոլորը քմծիծաղով ինձ են նայում։Դժվար էր մինչ խնջույքի ավարտը ձևացնել, թե ամեն բան նորմալ է։ Գի-
տեք, ես ամբողջ կյանքում երկրորդ տեղում եմ եղել բոլորի համար։

Ընտանիքում մեծ երեխան էի, մայրս ավելի շատ փոքրերի մասին էր հոգ տանում, ամուսնուս համար ևս երկրորդ պլանում եմ։ Ես
հասկանում եմ, որ երեխայի հանդեպ սերը ոչ մի բանի հետ չի համեմատվի, բայց միևնույնն է, ուզում էի մտածել, որ ամուսնուս հա-
մար առաջին տեղում եմ։ Հիմա էլ չեմ կարողանա նրա վրա հույս դնել, չեմ կարողանա վստահել նրան․․․

Գուցե դուք եղել եք նմանատիպ իրավիճակում, ի՞նչ խորհուրդ կտաք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ