Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է

Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է

Մտքովս երբեք չէր կարող անցնել, որ հնկաձավարով ուտեստն այսպես կուրախացնի իմ ընտանիքի անդամներին: Իսկապես, որ շատ համեղ է ստացվում: Բաղադրիչներ

Հնդկաձավար 150 գ, Աղացած միս 250-300 գ Սոխ 1 հատ, Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ Սխտոր 2 ատամիկ, Գազար 1 հատ Բուսայուղ 2-3 ճաշի գդալ Այս չափաբաժիններով կարելի է պատրաստել 3 անձի համար: Պատրաստման եղանակը Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ քսել

և հնդկաձավարը չորացնել: Տապակել միսը, մանր կտրատված սոխը, և խոշոր քերիչով անցկացված գազարը: Ավելացնել տոմատի մածուկը և լավ խառնել: Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով: Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ