Կյանքս ամուսնությունից հետո վերածվել է դժոխքի… Չգիտեմ՝ ինչպես ողջ մնամ…

Կյանքս ամուսնությունից հետո վերածվել է դժոխքի… Չգիտեմ՝ ինչպես ողջ մնամ…

Երբ ավելի երիտասարդ էի, ինձ թվում էր ,որ ամուսնանալուց հետո կանայք դառնում են ամենաերջանիկը: Իսկ երբ երեխա են ունենում, երջանկությունը կրկնապատիկ, կամ նույնիսկ եռապատիկ է դառնում: Բայց ես այնքան էի սխալվում…

уставшая женщина

Ես ու ամուսինս միշտ նորմայից ավել էինք աշխատում, որպեսզի կարողանանք գնել մեր բնակարանը: Երբ արդեն կուտակեցինք կանխավճարը, հիփոթեքով բնակարան գնեցինք, ես հղիացա: Բայց աշխատել չդադարեցի մինչև ծննդաբերություն:

Որքան հնարավոր է շատ գումար վաստակելու միտքը մեզ հանգիստ չէր թողնում: Բնակարանը կարգի բերելուց հետո սկսեցինք մտածել մեր երեխայի ապագայի մասին: Հիմա մեր աղջիկը 6 տարեկան է, սեպտեմբերին դպրոց է գնալու: Իսկ ես ուղղակի չեմ դիմանում: Տուն-աշխատանք, տուն-աշխատանք: Ահա սա է իմ կյանքը:

Վաղ առավոտյան արթնանում եմ, պատրաստվում, հետո արթնացնում եմ ամուսնուս ու դստերս, նրանց համար նախաճաշ պատրաստում, երեխայիս տանում եմ մանկապարտեզ ու վազում աշխատանքի: Երեկոյան էլ ընթրիք եմ պատրաստում ,լվացքով զբաղվում:

Այս ամենի պատճառով ինքս ինձ համար ժամանակ չունեմ: Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ գիրք կարդացել, թեպետ նախկինում գրքերը իմ մոլուցքն էին:

Հանգստյան օրերին ամուսինս հեռուսատցույց է դիտում, աղջիկս պահանջում է,որ իր հետ խաղամ, ընթացքում էլ անում եմ այն գործերը, որոնք չեմ հասցնում շաբաթվա աշխատանքային օրերին…

Արդեն լուրջ մտածում եմ ամուսնալուծվելու մասին: Առանց ամուսնուս այսքան չեմ հոգնի: Ես նրան բազմիցս ասել եմ, որ ատում եմ գազօջախի դիմաց կանգնելը, առաջարկել եմ տուն այցելող խոհարար գտնել, բայց նա կտրականապես դեմ է, որ մեր տուն կողմնակի մարդիկ մտնեն:

Ամեն օր հանգստացնող դեղեր եմ ընդունում, առողջությունս սպառվում է… Ինչպե՞ս են մյուս կանայք դիմանում…

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ