Իտալացի խոհարարը պատմել է, թե ինչպես չի կարելի եփել մակարոնը. տարածված սխալներ

Իտալացի խոհարարը պատմել է, թե ինչպես չի կարելի եփել մակարոնը. տարածված սխալներ

Ահա մակարոնը եփելու ժամանակ ամենատարածված սխալները՝ ըստ իտալացի խոհարարների

Չափը կարևոր է

Պիտի նախապես որոշեք, թե ինչ սոուսով եք ուտելու մակարոնը: Երկար տեսակները համադրվում են ջրիկ սոուսների հետ, իսկ կարճ տեսակները՝ մսային սոուսի, կտրատած բանջարեղենի հետ:

Ջրի հարաբերակցությունը

Այստեղ պարզ հաշվարկ է. 1լ ջուրը՝ 100գ մակարոն եփելու համար: Ջրի ոչ բավարար քանակությունը հանգեցնում է նրան, որ մակարոնի վրայի ավելի շերտը շուտ է եփվում, քան ներսը: Բացի այդ, երբ ջուրը քիչ է, կրախմալի կոնցնտրացիան ավելի բարձր է լինում, ինչի պատճառով էլ ուտեստը կարող է դառնահամ ունենալ:

Մակարոնը մի լվացեք եփելուց հետո

Երբ մակարոնը պատրաստ է, պարզապես քամեք ջուրը, կարագ կամ ձեթ ավելացրեք, որպեսզի դրանք չկպչեն: Եթե լվանաք մակարոնը, ապա կլվացվի նաև կրախմալը, և արդյունքում ուտեստի համը այնքան էլ լավը չի լինի:

Ուշադրություն դարձրեք եփելու ժամանակին

Եփելուց առաջ մակարոնի տուփի վրա կարդացեք, թե այն քանի րոպե է անհրաժեշտ եփել: Սակայն լավ կլինի, եթե ուշադիր լինեք, քանի որ երբեմն արտադրողը կարող է պատրաստման սխալ ժամանակ նշել:

Երբ լցնել աղը

Աղ լցրեք ջրին, երբ այն դեռ չի սկսել եռալ: Այդպես կապահովեք ջրի ավելի բարձր ջերմաստիճան, որի ներքո եփվելու է մակարոնը:

Կափարիչ

Մի փակեք կաթսայի կափարիչը, երբ արդեն լցրեք մակարոնը եռացող ջրի մեջ:

Ջրին ձեթ ավելացնել պետք չէ

Սա անօգուտ հնարք է: Ավելի լավ է պարբերաբար խառնել մակարոնը եփելիս և հետևել ժամանակին:

Ի դեպ, ջուրը, որի մեջ եփել եք մակարոնեղենը, կարող եք օգտագործել ծաղիկները ջրելու համար. այն պարունակում է միներալներ և կրախմալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ