Ընտանիքիս անդամները խելագարվում են այս տորթի համար. այնքան հեշտ է պատրաստելը, որ ամեն շաբաթ այն կա մեր տանը

Ընտանիքիս անդամները խելագարվում են այս տորթի համար. այնքան հեշտ է պատրաստելը, որ ամեն շաբաթ այն կա մեր տանը

Հավատացնում ենք, որ տորթը դուր կգա թե մեծերին, թե երեխաներին: Անհրաժեշտ բաղադրիչներ. շաքարի փոշի՝ 50 գ կիտրոն՝ 2 հատ շաքարավազ՝ 255գ կարագ՝ 230գ ալյուր՝ 175գ փխրեցուցիչ՝ 1թ.գ. ձու՝

4 հատ Պատրաստման եղանակ. Միացնել 1 կիտրոնի մանրացրած կեղևը, 2–3 թ.գ. կիտրոնի հյութ, 180գ շաքարավազ, 180 գ կարագ, ալյուրը, փխրեցուցիչը և 2 ձու: Խմորը պիտի նման լինի խիտ թթվասերի: Այն հավասարաչափ բաշխել 18սմ տրամաչափով երկու տապակների մեջ, թխել 170 ջերմաստիճանի ներքո՝ նախապես տաքացրած ջեռոցում, մոտ 40 րոպե: 2 ձուն հարել 1 կիտրոնի հյութի հետ, տեղափոխել զանգվածը փոքր կաթսայի մեջ, ավելացնել 75գ շաքարավազ և 1 կիտրոնի

մանրացրած կեղև: Խառնել: Ավելացնել 50 գ փափկած կարագ: Կաթսան դնել գոլորշու վրա և եփել 20 րոպե՝ անդադար խառնելով, մինչ կրեմը կխտանա: Բիսկվիթը հանել ջեռոցից, 30 վայրկյանից շուռ տալ ցանցի վրա: Թողնել, որ սառի: Յուրաքանչյուր բիսկվիթը կտրել մեջտեղից՝ երկար դանակի կամ ամուր թելի օգնությամբ: Յուրաքանչյուր

շերտին կրեմ քսել և տորթ հավաքել: Շաքարի փոշին խառնել 1ճ.գ. կիտրոնի հյութի հետ: 5 րոպեից ջնարակը լցնել տորթի վրա ու զարդարել կիտրոնի կեղևով: Մատուցել, երբ ջնարակը պնդանա: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ